11/11/2011 18:03
Թուրքիայում իսրայելական անօդաչու ինքնաթիռ է ոչնչացվել
Իսրայելի Զինված ուժերին պատկանող «Հերոն» մոդելի անօդաչու թռչող սարքը ընկել է Միջերկրական ծովը: Այս մասին հաղորդում է թուրքական «Սաբահը» օրաթերթը:
Ըստ տեղեկություների` ոչնչացված անօդաչու սարքը ընկել է տեղացի ձկնորսների ցանցը, ինչից հետո այն ուսումնասիրության ենթարկելու նպատակով տեղափոխել են Անկարա: Պատահարի վայրում ձկնորսները գտել են ֆոտո և վիդեոխցիկներ, որոնցով լի է եղել ինքնաթիռը:
Որոշ աղբյուրներ նշում են, որ ինքնաթիռը ոչնչացվել է «Քրդստանի աշխատավոր կուսակցության» (PKK) կողմից:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 15:03