Կլարա Բարտոն. Մարտադաշտի հրեշտակի հայկական առաքելությունը

23/11/2011 13:07

Կլարա Բարտոն. Մարտադաշտի հրեշտակի հայկական առաքելությունը


ԱՄՆ-ի Կարմիր խաչի հիմնադիր և նախագահ Կլարա Բարտոնը 115 տարի առաջ` փետրվարին, ժամանեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս` 1894-96 թթ. կոտորածների զոհ դարձած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար:

Կլարիսա Հարլոու Բարտոնը ծնվել է 1821 թ. դեկտեմբերի 25-ին Մասաչուսետս նահանգի Օքսֆորդ քաղաքում: 1852 թ. Բորդենթաունում հիմնադրում է Նյու Ջերսի նահանգում անվճար կրթություն տրամադրող առաջին հաստատությունը: 1854 թ. տեղափոխվում է Վաշինգտոն և աշխատում Միացյալ Նահանգների ապրանքանիշերի արտոնագրային գերատեսչությունում: Սա առաջին դեպքն էր, որ դաշնային կառավարությունում կին էր նշանակվում գրասենյակային ծառայողի կարևոր պաշտոնում: Քաղաքացիական պատերազմի ընթացքում (1861-1865) Կլարան ամբողջությամբ նվիրվում է վիրավոր զինվորներին օգնություն և խնամք ցուցաբերելու գործին: Իր անխոնջ աշխատանքի համար նա հայտնի է դառնում «Մարտադաշտի հրեշտակ» անվամբ:

Բարտոնը անձնվիրաբար պայքարել է կանանց իրավունքների պաշտպանության համար:

Նյու Յորքում հիմնադրված Հայ ազգային օգնության կոմիտեն 1895 թ. վերջին և Միսիոներների խորհուրդը տուժածների շրջանում օգնության դրամական միջոցների բաշխում նախաձեռնելու խնդրանքով դիմում են Ամերիկյան Կարմիր խաչին և Կ. Բարտոնին:

1895 թ. դեկտեմբերի 14-ին Կ.Բարտոնը հայտարարում է, որ Ամերիկյան Կարմիր խաչը կուղարկի օգնություն, հենց որ բավարար չափով միջոցներ հավաքեն` մոտ 350 հազար կարիքավոր և սովի մատնված մարդկանց օգնելու համար:
Փետրվարի 16-ին Կ. Բարտոնը հասնում է Կոստանդնուպոլիս:

Բարձր Դուռը բարի համբավ վայելող Ամերիկյան Կարմիր խաչին և նրա նախագահին թույլատրում է օգնություն ցուցաբերել հայկական կոտորածների հետևանքով տուժած բնակչությանը և գյուղատնտեսության վերականգնման ծրագրեր առաջարկել շրջաններին:

Մարտի 18-ին Կ. Բարտոնի օգնական և Թուրքիայում Ամերիկյան Կարմիր խաչի բարձրաստիճան սպա Ջուլիան Հյուբելը Կոստանդնուպոլսից ուղևորվում է Ալեքսանդրեթ և այնտեղ հիմնադրում քարավաններ Այնթափ հասնելու համար: Այստեղից նրանք ուղևորվում են դեպի հյուսիս-արևելք` Խարբերդ և Մարաշ, օգնելու հազարավոր փախստականների: Կ. Բարտոնը ֆինանսական տնօրեն Փուլմանի հետ մնում է Կոստանդնուպոլսում` ծրագիրը համակարգելու համար: Կոտորածներին հետևեցին որովայնի տիֆի և բծավոր տիֆի, դիզենտերիայի և ծաղիկի համաճարակները: Զեյթուն և Մարաշ քաղաքներում համաճարակները կանգնեցնելու համար այստեղ հրավիրվեց Սիրիայի Տրիպոլի քաղաքում հաստատված հայտնի համաճարակաբան բժիշկ Այրա Հարրիսը: Երկու քաղաքներում հիվանդների թիվը գերազանցում էր 10.000: Մեծ քանակությամբ մարդիկ էին մահանում: Ամերիկացի մասնագետների ջանքերի շնորհիվ հիվանդության և մահացության դեպքերի թիվը նշանակալիորեն նվազեց:

Տարագիրներին բնակեցնում էին տներում, նրանց ապահովում էին հացով, դեղորայքով, հագուստով, սերմացուով, մանգաղներով, ճախարակներով և ջուլհակահատոցներով:

Այնուամենայնիվ, ամեն ինչ չէր, որ ընթացավ այնպես, ինչպես Կ. Բարտոնը կնախընտրեր: Բազմաթիվ հոռետեսական հեռագրեր և նամակներ էին գալիս Միացյալ Նահանգներից, որոնք զգուշացնում էին նրան դադարեցնել օգնության առաքելությունը, քանի որ Թուրքիայի կառավարությունը Կարմիր խաչի համար խոչընդոտներ էր ստեղծում:

Սեպտեմբերի 2-ին Կ. Բարտոնը վերադառնում է Լոնդոն, ուր նա տեղեկանում է օսմանյան բանկում տեղի ունեցած միջադեպի և դրան հաջորդած Կոստանդնուպոլսի հայ բնակչության նոր կոտորածների մասին: Այս անգամ նրան խորհուրդ են տալիս չվերադառնալ Կոստանդնուպոլիս:

Կ.Բարտոնը կարծում էր, որ Օսմանյան կայսրության հայ բնակչությանն օգնություն ցուցաբերելու առաքելությունն ավարտված չէր, քանզի քրիստոնյա հայերը թողնված էին կիսավայրենի հասարակության քմահաճույքին, նրանցից 100-200 հազարը դեռ ապաստանի, դեղորայքի, մթերքի և քաղաքակիրթ աշխարհի գթառատ բարերարության կարիքն ուներ: Նա համոզված էր, որ առանց օժանդակության մոտ 50.000 մարդ կմահանար մինչև 1897 թ. մայիսը:

1897 թ. վերջին Վաշինգտոնում Կ. Բարտոնի և իր գործընկերների զեկույցները` Օսմանյան կայսրությունում իրենց իրականացրած մարդասիրական առաքելության վերաբերյալ, հրատարակվեցին մի գրքում: Այս զեկույցները հետաքրքիր են այն իմաստով, որ դրանք ներկայացնում են մանրամասն նկարագրություններ կոտորածներից տուժած հայ բնակչության դրության և ամերիկացի արշավախմբերի կողմից նրանց ցուցաբերած օգնության մասին:

Կազմված է Արման Կիրակոսյանի` «Մարտադաշտի Հրեշտակի Հայկական Առաքելությունը» հոդվածից 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:00 Հնարավոր չէ կռահել՝ էլ ինչ ֆանտաստիկ իրավական մեկնաբանություններ կամ բեսպրեդել կարող է լինել. Արսեն Բաբայան Այսօր, 21:31 Քաղաքական որոշումով ազատազրկվեցի և քաղաքական որոշումով ազատություն ստացա, այս ամենն ուղղված էր Հրայր Թովմասյանի դեմ. Արսեն Բաբայան Այսօր, 19:59 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը մանդատ չունի՝ որոշելու Ղարաբաղի վերջնական կարգավիճակը. փորձագետ Այսօր, 19:51 Հայտնի է դարձել Նեղոս գետի իրական տարիքը Այսօր, 19:37 Մոլդովայի խորհրդարանն անվստահություն է հայտնել Սանդուի կառավարությանը Այսօր, 19:30 Իսրայելում գործարան է այրվում՝ Գազայի հատվածից հրթիռակոծությունից հետո Այսօր, 19:26 Կատալոնիայի անկախության կողմնակիցներն ագելափակել են Ֆրանսիայի հետ սահմանին գտնվող ճանապարհը Այսօր, 19:21 Այս ամենի մեջ որևէ մեկը թող քաղաքական ենթատեքստ չփնտրի. Սուրեն Արեենցը Նազիկ Ավդալյանի մասին ֆիլմ է նկարահանում Այսօր, 19:10 Գազայի հատվածից 50 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ Այսօր, 19:06 Մակրոնը հայտարարել է, որ աշխարհը միջազգային համակարգի ճգնաժամի առաջ է Այսօր, 19:02 Նիկոլ Փաշինյանին կատարելապես հակացուցված է Արցախյան խնդրի մասին արտահայտվել անգլերենով, կամ՝ որևէ այլ օտար լեզվով. Ֆարմանյան Այսօր, 18:56 Հալալ ա Պետրոսյան Գևորգին, հալալ ա. կարողացավ մենակով օրակարգ բերի ու օրակարգից «գմփցնի». Արման Աբովյան Այսօր, 18:49 Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ Այսօր, 18:44 Ես ձեզ կտամ մարդու իրավունքների դասեր, որի կարիքը, կարծում եմ, դուք ունեք. Մարիա Կարապետյանը՝ Գևորգ Պետրոսյանին Այսօր, 18:31 «Իմ քայլի» հետագծի բացակայությանն անդրադարձեք, որովհետև ձեր հետագիծն ընդամնեը Գյումրիից Երևան ընկած ճանապարհն է. Իվետա Տոնոյան Այսօր, 18:27 Հայաստանն ու Ադրբեջանը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ. ԱԳՆ խոսնակ Այսօր, 18:23 Խորհուրդ կտայի «լիբերալիզմը» հետագայում շատ չշահարկել. Տարոն Սիմոնյանը՝ Քրիստինե Պողոսյանին Այսօր, 18:20 Եվրամիության հետ ՀԸԳՀ-ի կիրարկումը կաջակցի Հայաստանի արդիականացմանը և բարեփոխումների օրակարգին Այսօր, 18:09 Քոչարյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 19-ին Այսօր, 18:02 Գիտեի, թե Վարդան Ղուկասյանն աստվածավախ մարդ է՝ գյումրվա Սողոմոն իմաստունը, պարզվեց՝ նա որոշել է խորանալ քրեական ենթամշակույթի մեջ. Արփինե Դավոյան Այսօր, 17:59 Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ ներկայացուցիչները Այսօր, 17:47 Հոմոֆոբիան այսպես վառ է արտահատված այն մարդկանց մոտ, ովքեր լատենտ գեյեր են. Քրիստինե Պողոսյանն՝ ընդդիմադիր գործընկերներին Այսօր, 17:28 Տեխզննում իրականացնող ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ 203մլն. դրամ հափշտակելու համար Այսօր, 17:20 ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով սպանվել է Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվն ու նրա հայրը Այսօր, 17:17 Քանի՞ պատգամավոր և պաշտոնյա է մոտցել ԱԺ ամբիոնին և ասել՝ «հաշվանդամ». Նաիրա Զոհրաբյանը հայոց լեզվի թեստ է առաջարկում Այսօր, 17:10 Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին Այսօր, 17:04 Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ Այսօր, 16:55 Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային ղեկավարին Այսօր, 16:43 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ պատվիրակությանը Այսօր, 16:39 «Հայոց պատմությունն» ու «Հայոց լեզուն» պարտադիր առարկաների ցանկից հանելը ճիշտ չէ. սա մեծ հարված է ազգային արժեքային համակարգին. ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Այսօր, 16:28 Սա թող լինի Ձեզ նվեր Ադրբեջանի կողմից. ադրբեջանցին՝ Փաշինյանին (Տեսանյութ) Այսօր, 16:26 Եղել է քննարկում, միանձնյա չեմ կայացրել որոշումս. Սիսակ Գաբրիելյան Այսօր, 16:07 Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի պաշտպանների՝ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը Այսօր, 15:55 Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն ակտիվորեն շարունակում է իր վարկային գործիքների թվայնացման գործընթացը Այսօր, 15:45 Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 5.5% Այսօր, 15:39 Ի հայտ են բերվել ճանապարհաշինության ծրագրերի իրականացման ոլորտում դրսևորված կոռուպցիոն չարաշահումների հիմնական մեխանիզմները Այսօր, 15:36 Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին. Վարչապետը համաժողովի գրադարանին է նվիրել հայկական գիրք Այսօր, 15:31 Հայաստանն ու Ռուսաստանը դեռ քննարկում են ՀԱԷԿ-ի արդիականացման վարկի մարումները երկու տարով հետաձգելու հարցը Այսօր, 15:26 Հրմշտոց չի եղել, ընկերներով բարձր խոսեցինք, ուրիշ ոչ մի բան. Սիմիդյան Այսօր, 15:17 Արցախում ձիով քաղաքացին պայթել է ականի վրա Այսօր, 14:52 Ինձ համար կա մե՛կ մեծ վերնագիր՝ ազգային ու պետական արժեքներ. Աբրահամ Գասպարյանը լքում է Հանրային հեռուստաընկերությունը Այսօր, 14:50 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 850 փախստական Այսօր, 14:36 Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում խոզուկն օգնում է մարդկանց ազատվել բարդույթներից (Տեսանյութ) Այսօր, 14:24 Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ Այսօր, 14:16 Քոչարյանի և մյուսների գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ Այսօր, 14:01 «Գելաքսին» ցանկանում է երկարաձգել Զլատանի հետ պայմանագիրը Այսօր, 13:54 Հոնգկոնգում բողոքի ցույցերը կրկին հանգեցրել են տրանսպորտային կաթվածի Այսօր, 13:46 Լավ բաներ չեմ ասելու, լավ է՝ չասեմ. Քոչարյանը՝ դատավորին Այսօր, 13:43 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին Այսօր, 13:37 Մեր նախաձեռնության նպատակն է հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց թվաքանակն ընդլայնել. Թանդիլյան Այսօր, 13:31 Գազայի հատվածում իսրայելական հարվածից հետո դպրոցներում պարապմունքները չեղարկվել են Այսօր, 13:24 «22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց (Տեսանյութ) Այսօր, 13:13 Գևորգ Պետրոսյանը գոյություն չունեցող խնդրի մասին նախագիծ է բերել. Հայկ Սարգսյան Այսօր, 13:10 Աննա Վարդապետյանին աշխատանքից ազատելը պայմանավորված է արդարադատության նախարարությունում կառուցվածքային հնարավոր փոփոխություններով Այսօր, 13:06 2020 թվականից շրջանառության կդրվեն նոր որակի դրոշմապիտակներ Այսօր, 12:54 Հանքերի բաժնետոմսերը գրանցված են ինչ-որ մեկի բաջանաղի, խնամու, քեռու անուններով. օրենքն անիմաստ է. պատգամավոր Այսօր, 12:49 Արծվանիկի պոչամբարի շահագործումը հինգ տարուց կավարտվի. կլինի նոր պոչամբար (Տեսանյութ) Այսօր, 12:45 Առնվազն 26 մարդ է մահացել Բանգլադեշում «Բուլբուլ» հզոր ցիկլոնի պատճառով Այսօր, 12:32 Պաշտոնյան, ով նաև արտաքին քաղաքականությամբ պետք է զբաղվեր, որոշեց խարխլել #սուտնիկոլի տիտղոսը և մի քիչ էլ դարձնել #սուտզոհրաբ. Հայկ Մամիջանյան Այսօր, 12:27 ԱՄՆ-ում հոսպիտալացվել է նախկին նախագահ Ջիմի Քարթերը Այսօր, 12:13 «Բարգավաճ Հայաստանին» քաղաքական դասեր տալու իրավունք ԱԺ դահլիճում ոչ ոք չի վաստակել. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 12:11 Արսեն Բաբայանն ազատ կարձակվի Այսօր, 12:03 ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանի ասուլիսը Այսօր, 11:59 Էրդողանն ԱՄՆ-ում հանդիպում կանցկացվի Թրամփի հետ Այսօր, 11:46 Թել Ավիվում միացել է ավիահարվածների տագնապի ազդանշանը (Տեսանյութ) Այսօր, 11:38 Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք. Արարատ Միրզոյանը՝ Գևորգ Պետրոսյանին Այսօր, 11:31 «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ավտոմեքենայից գողացել են մի քանի հազար դոլար արժողությամբ «Ռոլեքս» ժամացույցը Այսօր, 11:25 Մորալեսը Բոլիվիայից Մեքսիկա է մեկնել Այսօր, 11:16 Եթե երկու սեռափոխված անձ որոշեն իրենց սերը սրբագործել ԶԱԳՍ-ում, գնալու են գրեն՝ մեր ամուսնությունը գրանցեք, ԶԱԳՍ-ը մերժելու է. Գևորգ Պետրոսյան Այսօր, 11:07 Մինչև տարեվերջ Հայաստան կներկրվի 180-185 հազար ավտոմեքենա, բյուջե կվճարվի 250 միլիոն դոլար. Մելքումյան Այսօր, 10:58 LIVE. Ազգային ժողովի նիստ Այսօր, 10:48 ԲՀԿ-ն սփյուռքի բարերարների կողմից ռազմական տեխնիկայի ներկրումը դյուրացնող օրինագիծ է առաջարկում Այսօր, 10:45 «Իսլամական ջիհադի» հրամանատարը Գազայում իսրայելական ուժերի հարվածի հետևանքով զոհվել է Այսօր, 10:30 Բոլիվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Այսօր, 10:27 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի Այսօր, 10:16 Վարչապետի աշխատակազմի դեմ դատական հայցերի տեղատարափ է. «Ժողովուրդ» Այսօր, 10:13 Դեռևս հստակ չէ՝ Հայաստանի իշխանությունն Արցախի նախագահի ընտրությանն ում է սատարելու. «Իրատես» Այսօր, 10:11 Լավրովն ակնարկել է հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլի մասին. «Փաստ» Այսօր, 10:09 «Ուրարտու»-ի սեփականատեր. Արսեն Թորոսյանը պետք է մտահոգվի նրանով, որ Հայաստանում սպորտային բժիշկներ չկան. «Ժողովուրդ» Այսօր, 10:07 «Ջուր է ծեծում, ասելիք չունի». Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում գործարարների մի մասը լքել է դահլիճը. «Իրատես» Այսօր, 10:05 Հաթերքը բոլորովին այլ տեղում է, քան վարչապետի մասնավոր այցն էր. «Հրապարակ» Այսօր, 10:03 Լավրովն աջակցություն է հայտնել Ստեփանակերտի սուբյեկտությանը. «Ժողովուրդ» Այսօր, 09:55 Եկեղեցու պատմության փոխարեն դպրոցներում կդասավանդվի կրոնի պատմություն. «Փաստ» Այսօր, 09:54 Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո ԱԱԾ-ն որակազրկվել է. «Ժամանակ» Այսօր, 09:53 Ուսանողների դասադուլը խուճապ է առաջացրել ԵՊՀ-ում. «Հրապարակ» 11/11/2019 22:55 Աշխատանքից ազատվել է ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը 11/11/2019 20:18 Հիմա վայելում եմ կյանքն այնպես, ինչպես հնարավոր է՝ ամենալավ ձևով. Էպիլեպսիայի վիրաբուժության ծրագրի շահառու (Տեսանյութ) 11/11/2019 20:13 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1200 փախստական 11/11/2019 20:02 Թուրքիան արտաքսում է ԻՊ գրոհայիններին 11/11/2019 19:53 «Արսենալը» Լուիս Էնրիկեին դիտարկում է որպես Էմերիին փոխարինող 11/11/2019 19:48 ԱՄՆ-ն կոչ է արել դադարեցնել բռնությունն Իրաքում ու ընտրություններ անցկացնել 11/11/2019 19:46 Լյարդի փոխպատվաստման ենթարկված երեխան պատրաստ է դուրսգրման. Արա Բաբլոյան (Տեսանյութ) 11/11/2019 19:40 Հնդկաստանը Քաշմիրի վերահսկողության գծում 100 հազար զինծառայող է տեղակայել 11/11/2019 19:25 Կարելի է ասել, որ երեխայի կյանքը փրկված է. Արա Բաբլոյանը՝ ՄԻԱՎ-ով վարակված երեխայի մասին (Տեսանյութ) 11/11/2019 19:12 Հարուցվել է քրգործ՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ 11/11/2019 19:08 Պատերազմի տարիների ռումբի պատճառով Բեռլինում տարհանվել է 13 հազար մարդ 11/11/2019 19:01 Սիրիական բանակը պետք է հնարավորինս արագ գրավի երկրի տարածքը. Լավրով 11/11/2019 18:55 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին 11/11/2019 18:44 «Մադոննան ժայռերում». Ինչպես է Լեոնարդո դա Վինչին ստեղծել գլուխգործոցը (Տեսանյութ) 11/11/2019 18:31 Բացահայտվել են Լեռնահովիտ գյուղի 39-ամյա բնակչի մահվան հանգամանքները

Տվյալ բաժնի վերջին նյութերը