25/11/2011 10:11
Իրաքում ահաբեկիչները երեք ռումբ են պայթեցրել
Իրաքի հարավում գտնվող Բասրա քաղաքում անցած գիշեր տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում 10 մարդ է զոհվել, մոտ 45 հոգի վիրավորվել է։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանս-Պրես գործակալությունը (Agence France-Presse)՝ նշելով, որ երեք ռուբ է պայթել։
Պայթյունները տեղի են ունեցել քաղաքային շուկայում։ Ռումբերից երկուսը, որոնցից մեկը մոտոցիկլում, իսկ մյուսը ճանապարհի վրա է եղել, միաժամանակ են պայթել։ Երրորդ ռումբը նույնպես տեղադրված է եղել ճանապարհին և պայթել է այն ժամանակ, երբ երկու պայթյունից հետո դեպքի վայրում մարդիկ են խմբվել։
Զոհվածների ու վիրավորների մեջ մեծ թիվ են կազմում ոստիկաններն ու զինվորերը, որոնք դեպքի վայր էին ժամանել առաջին պայթյուններից հետո։
Մինչ այս, երեկ կեսօրին ևս Բասրայում պայթյուն է տեղի ունեցել, որը 9 մարդու կյանք է խլել։
Հատկանշական է, որ միայն 2011թ հոկտեմբերին՝ ահաբեկչության պատճառով Իրաքում 258 մարդ է զոհվել։