26/01/2012 17:42
2011 թ-ի ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքների ամփոփում
2011թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 193 քրեական գործ, որոնցից 69-ը՝ 131 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան: Կասեցվել է` 4-ը, կարճվել՝ 41-ը, միացվել՝ 14-ը, ուղարկվել այլ մարմին` 44-ը, անավարտ է մնացել՝ 21-ը: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ-ի լրատվական ծառայությունից:
Ավարտված քրեական գործերով պատճառված 4.786.429.882 դրամ վնասից նախաքննության ընթացքում ռեալ վերականգնվել է 908.711.882 դրամը կամ 22.7 տոկոսը: (Ի դեպ, արձանագրված 4.7մլդ վնասից 3.9 մլդ գոյացել է չորս քրեական գործերով, որոնցով դատի է տրվել 18 անձ:
Եթե նկատի ունենանք, որ վնասի վերականգնման և քաղհայցի ապահովման նպատակով մեղադրյալների գույքի վրա քննիչների կողմից 3 միլիարդ 358 միլիոն դրամի հաշվարկով կալանք է դրվել, ապա վերականգնումը կազմում է 99.9 տոկոս:
Ավարտված գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար ՀՀ քր. դատ. օր-ի 200-րդ հոդվածի կարգով ներկայացվել է 14 միջնորդագիր:
Վարույթում քննված 193 քրեական գործից 58-ը եղել է կոռուպցիոն բնույթի, որոնցից` 23-ը՝ 47 անձի նկատմամբ /33-ը` պաշտոնատար անձ/, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Դատի տրված 33 պաշտոնատար անձանցից ըստ բնագավառների և զբաղեցրած պաշտոնների եղել են՝
1. ոստիկանության աշխատակիցներ՝--------------------------------------- 16-ը,
2. ՊԵԿ աշխատակիցներ`---------------------------------------------------------4-ը,
3. ՏԻՄ (մարզպետարանի) աշխատակիցներ`-------------------------------4-ը,
4.ՔԿՀ աշխատակիցներ՝ ----------------------------------------------------------2-ը,
5. ԱԻՆ աշխատակիցներ՝ ---------------------------------------------------------2-ը,
6. ԱԱԾ աշխատակից՝ -------------------------------------------------------------1-ը,
7. «Հայինկասացիայի» աշխատակիցներ`-----------------------------------4-ը,
Ընդ որում՝ քննվել և մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել բազմադրվագ հասարակական մեծ հնչեղություն ստացած քրեական գործեր, որոնցից են
Օրինակ՝
«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանի և Ոստիկանության ՊՊՎ Մաշտոցի բաժնին կից պահպանության բաժնի տեղակալ Լուսաբեկ Սամվելյանի կողմից 2007-2011թթ. ընթացքում խարդախությամբ` մի շարք քաղաքացիների առանձնապես խոշոր չափի գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ինչպես հիշյալ անձանց, այնպես էլ մյուսների կատարած հանցագործությունների բազմաթիվ դրվագներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործի նյութերով հարուցվել են մի քանի գործեր:
Նախաքննությամբ պարզվել է, որ Արմեն Թադևոսյանը և Լուսաբեկ Սամվելյանը «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի կողմից կառուցվող` Երևան քաղաքի Գևորգ Չաուշի 14/3 շենքից, Բաբաջանյան 25/1 և Նորաշեն 37 հասցեներում կառուցվելիք շենքերից բնակարաններ տրամադրելու պայմանագրեր են կնքել բազմաթիվ քաղաքացիների հետ, այդ պատրվակով նրանցից ստացել ու հափշտակել են առանձնապես խոշոր չափի գումարներ, իսկ բնակարաններն հետագայում իրացրել այլ անձանց: