02/02/2012 10:00
Այսօր տոնում են Արջամկան օրը
Կանադայում և ԱՄՆ-ում փետրվարի 2-ը նշվում է որպես Արջամկան օր: Համարվում է, որ այդ օրը պետք է հետևել Արջամկներին, որոնք դուրս են գալիս իրենց բներից և նրանց վարքով կարելի է դատել գարնան գալը:
Եթե օրը մթնած է և Արջամուկը չի տեսնում իր ստվերը, նա հանգիստ թողնում է իր բույնը` ձմեռը շուտով կավարտվի, իսկ գարունը շուտ կգա: Եթե օրը արևային է, Արջամուկը տեսնում է իր ստվերը` թաքնվում է բնում. գարնանը դեռևս 6 շաբաթ կա:
ԱՄՆ-ի և Կանադայի որոշ քաղաքներում և բնակավայրերում այդ օրը փառատոն է անցկացվում` նվիրված տեղի օդերևութաբան կուղբերին, հավաքվում են բազմաթիվ զբոսաշրջիկներ:
Նշենք, որ եղանակի տեսության երկարաժամանակ կանխատեսման պատասխանատվությունը դնելը «մեր փոքր եղբայրների» վրա գալիս է դեռ Հին Հռոմից, որտեղ փետրվարի 2-ին տոնում էին Ոզնու օրը:
Օդերևութաբանական կանխատեսումը կատարվում էր ոզնիների վարքի միջոցով, որոնք կամ տեսնում, կամ չէին տեսնում իրենց շողքը:
Արևմտյան Եվրոպայի բնակիչները պահպանել են այս սովորույթը, իսկ Հյուսիսային Ամերիկա տեղափոխվածները, այլ ավանդույթների հետ, վերցրել են նաև այս մեկը: Սակայն օվկիանոսի մյուս կողմում, որտեղ չկան ոզնիներ, օդերևութաբանի դերի պատասխանատվությունը սկսել են կրել Արջամկները: