07/03/2012 17:16
Նոր հանդես. Հարցերին տալիս ենք պատասխաններ
«Եթե մարդու կյանքի ճանապարհը սկսվում է հարցերից, ապա քաղաքակրթությունը տալիս է պատասխաններ: Սա հավաքական աշխատանք է, որի մեջ մտնում են քաղաքին նվիրված թեմաներ: Մենք փորձել ենք տալ այդ պատասխանները: Մենք բոլորս համահեղինակներ ենք, և մեզ համար համար կարևոր էր հասկանալ, արդյոք Հայաստանում հնարավոր էր նման միասնական աշխատանք ստեղծել»,- այսպես սկսեց խոսքը «Տիգրան Հայրապետյան» ստեղծագործ մտքի պաշտպանության հիմնադրամի տնօրեն Նազենի Ղարիբյանը` «Հարցուպատասխան» նոր քաղաքակրթական հանդեսի մասին:
Հանդեսը տպագրվում է Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում: Շնորհանդեսին ներկա էր նաև Տ. Հայրապետյանի մայրը` տիկին Ֆրիդան:
«Մեր տոնացույցում կան Տիգրան Հայրապետյանին նվիրված օրեր: Կարծում եմ` կար այս հանդեսի պահանջարկը, և հուսով եմ, որ այս գործը շարունակական կլինի»-,- ասաց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Հանդեսը հրատարակվել է 250 օրինակով, այն կարելի է ձեռք բերել գրախանութներում: