23/03/2012 15:21
Բաշար ալ-Ասադի մայրը և կինը ԵՄ-ի «սև ցուցակ»-ում են
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը և մայրը` Ասմա Ասադը և Անիսա Մահլուֆը, հայտնվել են սիրիացիների «սև ցուցակ»-ում, որոնց մուտքը ԵՄ արգելվում է և որոնց հաշիվները ԵՄ տարածքում սառեցվում են, այս մասին հայտնել է ԵՄ ներկայացուցիչը: Եվրոպացի դիվանագետի խոսքերով, Սիրիայի նախագահի մայրը ասադների կլանում շատ ազդեցիկ դեմք է:
«Նեզավիսիմայա գազետա»-ի փոխանցմամբ, սիրիական ղեկավարության դեմ ուղղված պատժամիջոցները կհաստատվեն այսօր Բրյուսելում` ԵՄ 27 երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: