30/04/2012 10:35
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում է
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Կոտայքի մարզում է: Երկրի ղեկավարն այցելեց Քասախի հիմնանորոգված մշակույթի տուն, ծոնոթացավ կատարված աշխատանքներին:
Քասախում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորեցին աղ ու հացով:
Ս.Սարգսյանը ներկա գտնվեց նաև Քասախի հերոս-զավակ` Սեդրակ Ջալալյանի կիսանդրու բացման արարողությանը, որը բացեցին Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը և Քասախի տարեց բնակիչներից մեկը:
Նշենք, որ Քասախի մշակույթի տունը կառուցվել է 1972թ.-ին, սակայն այն կառուցումից հետո չի վերանորոգվել:
2010թ.-ի օգոստոսին սկսվել են վերանորոգման աշխատանքները, շենքի հիմնանորոգման վրա ծախսվել է 129.675.783 միլիոն դրամ, որից 6.878.789 դրամը ներդրվել է Քասախ համայնքի կողմից, իսկ մնացած 123.096.994 դրամը ծախսվել է պետական միջոցների հաշվին:
Կատարվել են նաև մշակույթի տան տարածքի կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ, որի վրա ծախսվել է 12.832.000 միլիոն դրամ:
Արդյունքում Քասախ համայնքն ունի ժամանակակից պահանջներին համապատասխան մշակույթի տուն:
Նախագահը նաև զրուցեց Քասախ համայնքի բնակիչների հետ: