04/05/2012 21:02
Սերժ Սարգսյանը միանգամից գնացել է հիվանդանոց
ՀՀ Նախագահը Սերժ Սարգսյանն իր ելույթից անմիջապես հետո գնացել է Նաիրի բժշկական կենտրոն:
«Հիվանդանոց են տեղափոխվել մի քանի տասնյակ մարդիկ, բայց նրանցից ոչ բոլորն են այրվածքներ ստացել, նրանց մի մասը ուղղակի վախեցել է: Մի մասը արդեն ստացել է բուժօգնություն և դուրս գրվել հիվանդանոցից»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:
Նրա խոսքերով, ՀՀ Նախագահը և ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը այս պահին ևս հիվանդանոցում են: