12/05/2012 12:13
ՀՀԿ անդամ. Կոալիցիա` այն ուժերի հետ, որոնք կսատարեն մեր նախագահին
Կոալիցիա կկազմվի այն ուժերի հետ, որոնք նախագահական ընտրություններում կսատարեն մեր նախագահին: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանը:
Ներկայացնելով կոալիցիա կազմելու նպատակները` Աճեմյանը նկատեց. «Որևէ կոալիցիա ինքնանպատակ չի ձևավորվում. այն ձևավորվում է ծրագրերի և գաղափարների շուրջ: Ամենակարևորն այն է, որ գնում ենք նախագահական ընտրությունների, իսկ մենք կաշկանդված չենք` մեծամասնություն ենք»:
Խոսելով բազմաթիվ շահարկումների առարկա դարձած ՀՀԿ- ԲՀԿ հնարավոր կոալիցիայի մասին` ՀՀԿ ներկայացուցիչը նշեց, թե քիչ ժամանակ է մնացել, «շուտով ամեն բան պարզ կլինի»:
Ինչ վերաբերում է երկրի վարչապետի պաշտոնում հնարավոր թեկնածուների մասին խոսակցություններին, ապա Կ. Աճեմյանի խոսքերով, ինքը գուշակություններով չի զբաղվում, «կլինի նա, ում քննարկումների արդյունքում կորոշի կուսակցությունը»: