19/05/2012 10:34
Ֆ. Օլանդը տարեվերջին ֆրանսիական զորքերը կհանի Աֆղանստանից
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հայտնել է, որ պատրաստվում է կատարել ֆրանսիացիներին տված իր խոստումը՝ տարեվերջին հանել ֆրանսիական զորքերը Աֆղանստանից:
Ռուսական BBC-ն գրում է, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահը նշել է նաև, որ դրանից հետո իրենք Աֆղանստանին կաջակցեն այլ ձևերով: Այս հայտարարությունը, ըստ աղբյուրի, տարաձայնություններ է առաջացրել երկու նախագահների միջև:
Գործակալությունը գրում է նաև, որ նման նախաձեռնությունը խնդիրներ է ստեղծում Օբամայի համար, ով պետք է փորձեր համոզել՝ զորքերի դուրսբերումն իրականացնել 2014-ին՝ ըստ նախկին պայմանավորվածության: