19/05/2012 10:41
«Հրապարակ». Ծառուկյանը սևեռվել է վարչապետի պաշտոնի վրա
ՀՀԿ-ԲՀԿ հետընտրական հարաբերություններում խնդրո առարկան վարչապետի պաշտոնն է. գրել է «Հրապարակը»:
Թերթի աղբյուրներն ասում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնավորապես սևեռվել է այս պաշտոնի վրա: Կոալիցիա մտնելու համար նա պահանջում է վարչապետի հրաժարականը, սակայն, ոչ թե ԲՀԿ թեկնածուի համար, այլ իր խնամի Հովիկ Աբրահամյանի:
Թեև նշում են նաև, որ քարոզարշավի շրջանում վարչապետի տևական քննադատությունից հետո իրենց` կոալիցիա մտնելն առանց Տ. Սարգսյանին պաշտոնաթող անելու, չի հասկացվի: Իշխանության վերնախավում կարծում են, որ այս պահանջը չի կատարվելու. մինչև նախագահական ընտրություններ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել, քանի որ Սերժ Սարգսյանը նրան որոշել է ամեն գնով պահել»: