01/06/2012 10:52
Այսօր նշվում է Երեխաների միջազգային օրը
Այսօր ամռան առաջին օրն է, նշվում է Երեխաների միջազգային օրը: Սա ամենահին միջազգային տոներից է, որի անցկացման մասին որոշումն ընդունվել է 1925թ.-ին՝ Ժնևում: Իսկ թե ինչո՞ւ երեխաների տոնը նշվում է հունիսի մեկին, անհայտ է:
Ամեն տարի տոնը սկսել են նշել 1950թ.-ից հետո, երբ Փարիզում կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կոնգրեսի կողմից համապատասխան որոշում ընդունվեց: Հունիսի մեկին ավանդաբար միջոցառումներ են անցկացվում, կոչ է արվում հասարակությանը ուշադրություն դարձնել երեխաների խնդիրներին, օգնել կարիքավորներին և պաշտպանել նրանց իրավունքները:
Երեխաների միջազգային օրվա հետ կապված նույնիսկ հատուկ մշակվել է դրոշ. դրոշի կենտրոնում կանաչ գույնն է, որը խորհրդանշում է ներդաշանակություն և աճ, նաև պատկերված է երկրագունդը, որի շուրջ կան գունավոր մարդկային ֆիգուրներ` կապույտ, սև, սպիտակ և կարմիր:
Ֆիրգուրները խորհրդանշում են հանդուրժողականություն և բազմազանություն:
Երկրի նշանը` մեր ընդհանուր տան խորհրդանիշն է: