12/06/2012 17:35
Թունիսում ձերբակալել են ավելի քան 80 իսլամիստների
Թունիսի ոստիկանությունը ձերբակալել է 86 իսլամիստ-սալաֆիների, ովքեր նախորդ գիշեր անկարգություններ են իրականացրել մայրաքաղաքում:
«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ` Թունիսի ՆԳՆ ներկայացուցիչ Լյութվի Խիդուրին ասել է, որ սալաֆիները դժգոհում են քաղաքում գեղարվեստական ցուցահանդեսի անցկացումից և պնդում, որ դա «վիրավորում է իսլամը»:
Ոստիկանները փորձել են ցրել ցույցը. բախման արդյունքում առվազն 7 ոստիկան վիրավորվել է: