12/06/2012 10:19
ԱՄՆ-ը դադարեցնում է բանակցությունները Պակիստանի հետ
ԱՄՆ-ը հետ է կանչել իր բանագնացներին, ովքեր բանակցություններ էին վարում Պակիստանի հետ` տեղի Կարաչի նավահանգստից դեպի Աֆղանստան տանող ճանապարհների բացման շուրջ:
BBC-ն գրում է, որ երկրների միջև փոխհարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ ամերիկյան զինվորականներն Աֆղանստանի սահմանում սխալմամբ սպանել էին ավելի քան 20 զինվոր, ինչի հետևանքով Պակիստանը փակել էր ճանապարհները նախորդ տարվա նոյեմբերից:
ԱՄՆ-ն պաշտոնապես ներողություն չի խնդրել զինվորների մահվան առիթով:
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ն մեղադրում է Պակիստանին աֆղան զինյալներին ապաստան տալու մեջ, իսկ պաշտոնական Իսլամաբադն էլ հերքում է այս մեղադրանքները:
Գործակալությունն ընդգծում է, որ մի քանի օր առաջ ՆԱՏՕ-ն Կենտրոնական Ասիայի երեք երկրների հետ պայմանավորվել է այդ երկրների տարածքով Աֆղանստանից ռազմական տեխնիկան դուրս բերել: