19/06/2012 11:03
Ադրբեջանը նախորդ գիշեր խախտել է հրադադարի ռեժիմը
Նախորդ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են խախտել հրադադարի ռեժիմը Հայաստանի հետ շփման գծում:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, շփման գծի որոշ հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ Ադրբեջանի կողմից, սակայն հրաձգությունը չի կրել պարբերական բնույթ:
Ընթացիկ ամսում ադրբեջանական կողմը «աչքի է ընկել» հատուկ ակտիվությամբ` հրադադարի ռեժիմը խախտելու առումով եւ դիվերսիաների շարք իրականացնելով ընդդեմ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի: