19/06/2012 11:10
Երևանում սպասվում է արևային եղանակ
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Այս գիշեր և հունիսի 19-ին հանրապետության մեծ մասում կդիտվի փոփոխական ամպամածությամբ, առանց տեղումների եղանակ, բացառությամբ հարավ-արևելյան շրջանների /Գեղարքունիք և Վայոց Ձոր` տեղ-տեղ, Սյունիք, Արցախ/: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին գրեթե ամենուրեք կբարձրանա 2-4 աստիճանով: Այս մասին տեղեկացնում են meteo-tv կայքը:
Սյունիքում և Արցախում ինտենսիվ անձրևը կթուլանա, սակայն առաջիկա օրվա ընթացքում առայժմ պարբերաբար հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-20մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Ցերեկային ժամերին խորհուրդ է տրվում պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից:
Այսօր Երևանում սպասվում է արևային, առաց տեղումների եղանակ, երեկոյան տեղ-տեղ հնարավոր է քամի 7-12մ/վ:
Այս գիշեր +15+17, հունիսի 19-ի ցերեկը +29+31, երեկոյան +24+26: Ցերեկային ժամերին` 12-17.00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը: