23/06/2012 10:04
Սաուդյան Արաբիան կֆինանսավորի սիրիական ընդդիմությունը
Սաուդյան Արաբիայի իշխանությունները նպատակ ունեն վարձատրել ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի մարտիկներին:
Ռոսբալտ.ռու-ի փոխանցմամբ, այդ քայլը նպատակ ունի ուժեղացնել ճնշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա և նպաստել սիրիական բանակից զանգվածային դասալքությանը:
Նշվում է որ այդ նախաձեռնությունը քննարկվել է Սաուդյան Արաբիայի իշխանությունների և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իսկ վերջերս Ս.Արաբիայի և Քաթարի կողմից սիրիական ընդդիմությանն առաքված զենքերը սկսել են ազդել Սիրիայում մարտերի ելքի վրա: