25/06/2012 10:06
Տասնյակ երկրներ չեն ընդունում Պարագվայի նոր նախագահին
Վենեսուելան Պարագվայից հետ է կանչել իր դեսպանին և դադարեցրել նավթի մատակարարումը երկրին` ի նշան երկրի նախկին նախագահ Ֆերնանդո Լուգոյին պաշտոնանկ անելու անհամաձայնության, հայտնում է լենտա.ռու(lenta.ru)-ն:
«Ցավում եմ, բայց մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել այս պետական հեղաշրջման հետ, մեզ համար առաջվա պես երկրի նախագահ է Ֆ.Լուգոն և այլ կառավարություն մենք չենք ընդունում»,-ասել է նա:
Ավելի վաղ իր դեսպանին Պարագվայից հետ էր կանչել Արգենտինան: Արգենտինայի նախագահ Քրիստիան Քրիշները իր որոշումը մեկնաբանել է նրանով, որ Ֆ.Լուգոյի պաշտոնանկությունը համարում է պետական հեղաշրջում:
Հարավամերիկյան ընդհանուր շուկայի անդամ-երկրների գագաթաժողովին մասնակության իրավունքից ևս Պարագվայը զրկվել է նույն պատճառով: Ի դեպ, Ֆ. Լուգոն մասնակցելու է այս գագաթաժողովին: Անդամ-երկրների կողմից տարածված հաղորդագրության մեջ, որում ասված է, որ իրենք դեմ են Պարագվայում ժողովրդավարական կարգերի խախտմանը, ստորագրել են մի շարք անդամ-երկրներ, ինչպիսիք են Արգենտինան, Բոլիվիան, Բրազիլիան, Վենեսուլեան, Կոլումբիան, Պերուն, Ուրուգվայը և Էկվադորը:
Հիշեցնենք, որ երկրի խորհրդարանը հունիսի 22-ին պաշտոնանկ էր արել երկրի նախագահ Ֆերնանդո Լուգոյին այն բանի համար, որ նա մեղադրվում է ոստիկանների և գյուղացիների բախման հրահրման մեջ, որի արդյուքնում տասնյակ մարդիկ վիրավորվել, իսկ 17 մարդ զոհվել է: Երկրի նոր նախագահ է դարձել Ֆեդերիկո Ֆրանկոն, ով նախկինում զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը: