25/06/2012 15:52
ՌԴ-ն ուղղաթիռներ կվերականգնի Վենեսուելայում
ՌԴ-ն նախատեսում է 2012թ.-ին ուղղաթիռների վերականգնման կենտրոն բացել Հարավային Ամերիկայում:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է «Ռոստեխնոլոգիի» պետական ընկերության արտաքին առևտրային կապերի վարչության ղեկավար Սերգեյ Գորեսլավսկին:
Նա նշել է, որ այս տարի իրենք նախատեսում են գործարկել ուղղաթիռների վերականգնման առաջին հոսքագիծը Հարավային Ամերիկայում` անմիջապես Վենեսուելայում:
Գործարանը կգործարկվի 2-3 տարվա ընթացքում` այն կվերականգնի ոչ միայն ռուսական արտադրության ուղղաթիռները Վենեսուելայում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում: