25/06/2012 11:16
Այսօր հնարավոր է կարճատև անձրև
Հունիսի 25-ին` այսօր, հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցուրտ օդային զանգվածների ներթափանցմամբ: Ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Առանձին վայրերում հավանական են թեև կարճատև, սակայն առատ տեղումներ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:
Ցերեկային ժամերին խորհուրդ է տրվում պարտադիր պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից:
Meteo-tv-ի փոխանցմամաբ, Երևանում այսօր հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ցերեկային ժամերին` 12.00-17.00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը: