27/06/2012 10:45
Նախագահները զբոսնել են Հանրապետության հրապարակում
Նախօրեի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը զբոսնել են Հանրապետության հրապարակում, դիտել «Երգող շատրվանները», ունկնդրել հատուկ Ավստրիայի նախագահի պաշտոնական այցի պատվին հնչող հայ և ավստրիական երաժշտական արվեստի գործեր:
Հրապարակում գտնվող երևանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին:
Հայտնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից: