29/06/2012 15:18
Շ.Հունանյան. «Դա իմ որոշումն է, ես ուղղակի չեմ ուզում աշխատել»
«Ես ինձ համարում եմ Դերենիկ Դումանյանի թիմի մարդ, իրեն շատ հարգում եմ, մենք աշխատել ենք միասին և, կարծում եմ, նա դժգոհ չի եղել իմ աշխատանքից, եթե նման առաջարկ լինի, սիրով կընդունեմ»,-Aysor.am թղթակցին ասաց ԵՊԲՀ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, անդրադառնալով իր` ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ նշանակվելու մասին լուրերին:
«Ես հիմա արձակուրդում եմ, հենց ավարտվի, ես ազատման դիմում կգրեմ: Դա իմ որոշումն է, ես ուղղակի չեմ ուզում աշխատել»,-իր ազատման մասին լուրերն էլ մեկնաբանեց Aysor.am-ի թղթակցին ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը: