29/06/2012 15:47
ԱԳՆ պաշտոնյան մեկնաբանել է
ՀՀ արտգործնախարարության ԱՊՀ հարցերով վարչության պետ Արմեն Ղևոնդյանը «Ռիա Նովոստի» գործակալության հարցմանն ի պատասխան, մեկնաբանել է Ուզբեկստանի՝ Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ ներկայացրած նոտան:
«ՀԱՊԿ-ում, ինչպես և այլ միջազգային կազմակերպություններում անդամակցությունից դուրս գալու համար կան առանձին կանոնակարգեր ու գործընթացներ: Նմանատիպ հարցերը դիտարկվում և մեկնաբանվում են այդ կանոնակարգերի ու գործընթացների համատեքստում»,-ասել է Արմեն Ղևոնդյանը: