29/06/2012 16:20
Թուրքիան բուֆերային գոտի կստեղծի Սիրիայի սահմանին
Թուրքիան ցանկանում է Սիրիայի հետ սահմանին ստեղծել բուֆերային գոտի և այդ հարցը այս պահին արտահերթ կերպով քննարկման փուլում է:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, վերջին օրերին Թուրքիայի գլխավոր շտաբը իրականացրել է տանկերի, հրթիռային համակարգերի և հրետանու տեղակայում սիրիական սահմանին:
Նշվում է, որ սիրիական զինված ուժերի հրամանատարությունը թուրքական սահմանից 30կմ հեռավորության վրա տեղակայել է 170 տանկ, իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ շուտով Դամասկոսը ստիպված կլինի վերանայել իր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ: