30/06/2012 15:16
Միասնական քննություններ. Առաջին փուլն՝ ամփոփ
Պետական ավարտական և միասնական քննությունների առաջին փուլն այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, հանդարտ ու հանգիստ անցավ։ Մեծ հույզերի, քննարկման ու մասնագիտական վեճերի թեմա չդարձան «Հայոց լեզու և հայ գրականություն» ու «Մաթեմատիկա» առարկաների քննությունները, որոնք նախորդ տարիներին մեծ աղմուկ հանեցին` անկանխատեսելի, սխալ, խրթին ու խճճված թեստերի պատճառով։ Թերևս` ծնողների չհանած աղմուկը մեկնաբանության տեսքով դեռ կստանանք մասնագետներից, իսկ այժմ`
Պետական ավարտական և միասնական քննությունների առաջին փուլը մեկնարկեց «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաների քննությամբ։
«Կենսաբանություն» առարկայից միջին միավորն այս տարի կազմեց է 11,4։
Քննություն հանձնելու համար դիմում-հայտ ներկայացրած 1938 դիմորդներից քննությանը չէր ներկայացել 76-ը: Այս առարկայից 20 միավոր ստացել է ընդամենը մեկ դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 370 դիմորդ:
17,5-20 միավոր է ստացել 149, 13,5-17,25` 492, 7,5-13,25 միավոր՝ 851 դիմորդ։
«Ընդհանուր պատմություն» առարկայի միջին գնահատականը կազմել է 12,2 միավոր։ Ներկայացվել է 397 դիմում-հայտ, քննությանը չի ներկայացել դիմորդներից 20-ը։ Այս առարկայից 20 միավոր է ստացել 2 դիմորդ, դրական միավոր չեն ստացել 56-ը։
17,5-20 միավոր է ստացել 64, 13,5-17,25` 94, 7,5-13,25 միավոր՝ 165 դիմորդ։
«Աշխարհագրություն» առարկայի միջին միավորը 12,3 է:
Դիմում-հայտ է ներկայացրել 382 դիմորդ, բացակայել է 10-ը։ Առավելագույն՝ 20 միավոր ստացել է 1 դիմորդ։ 37 դիմորդ կտրվել է։
17,5-20 միավոր է ստացել 41, 13,5-17,25` 124, 7,5-13,25 միավոր՝ 180 դիմորդ։
Առավել բարձ միավորներ են արձանագրվել «Հայոց լեզու և հայ գրականութուն» առարկայի քննությունից, որը բացատրվում է նրանով, որ այս տարի այս առարկայի քննությունը կազմակերպվեց «Շտեմարանային» եղանակով։
Այսպիով՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միջին միավորն այս տարի կազմել է 13,9։ Այս առարկայից քննություն հանձնելու դիմում-հայտ է ներկայացրել 11795 դիմորդ, բացակայել է 376-ը: 20 միավոր ստացել է շուրջ 200 դիմորդ (2010թ. ընդամենը 20-ն են եղել)։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 635 դիմորդ։
17,5-20 միավոր է ստացել 2680, 13,5 -17,25` 3725, 7,5-13,25 միավոր՝ 4379 դիմորդ։
Հաջորդ քննությունը «Ռուսաց լեզվից» էր։ Այս առարկայի միջին միավորը 10,4-ն է։
«Ռուսաց լեզվից» քննություն հանձնելու համար դիմում-հայտ է ներկայացրել 1285 դիմորդ, քննությունից բացակայել է 103-ը: 20 միավոր չի ստացել ոչ ոք։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 260 դիմորդ:
17,5-20 միավոր ստացել է 32, 13,5-17,25 միավոր` 206, 7,5-13,25 միավոր՝ 684 դիմորդ:
«Մաթեմատիկա» առկայի միջին միավորը՝ 11,6 է։
Քննությանը մասնակցելու դիմում-հայտ է ներկայացրե 8598 դիմորդ, նրանցից 359-ը բացակայել է: 20 միավոր է ստացել 77 դիմորդ։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդներից 1336-ը։
17,5-20 միավոր ստացել է 747 դիմորդ, 13,5-17,25` 2177 դիմորդ, 7,5-13,25 միավոր՝ 4338:
Օտար լեզվի քննություններն անցկացվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն լեզուներից։
Անգլերենի միջին միավորը կազմել է 13,2։ 23 դիմորդ ստացել է 20 միավոր։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 635 դիմորդ։
17,5-20 միավոր ստացել է 1092 դիմորդ, 13,5-17,25` 2992, 7,5-13,25` 3097 դիմորդ:
Ֆրանսերենի միջին միավորը կազմել է 14, 3։ Առավելագույն 20 միավոր ստացել է 3 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 26 դիմորդ։
17,5-20 միավոր ստացել է 113, 13,5-17,25 ` 149, 7,5-13,25 միավոր` 146 դիմորդ:
Գերմաներենի միջին միավորը կազմել է 14,4։ 20 միավոր ստացել է 4 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 22 դիմորդ։
17,5-20 միավոր ստացել է 137, 13,5-17,25` 185, 7,5-13,25 միավոր` 165 դիմորդ։
Իսպաներենի միջին միավորը 17,9-ն է։ 20 միավոր է ստացել 1 դիմորդ:
Պարսկերենի միջին միավորը կազմել է 16,4: 20 միավոր ստացել է 1 դիմորդ։
Իտալերենի միջին միավորը` 15,4 է։ 20 միավոր ոչ ոք չի ստացել։ Իսպաներենից, իտալերենից, պարսկերենից դրական միավորի շեմը չհաղթահարած դիմորդներ չեն եղել:
Անգլերենի քննությանը մասնակցելու դիմում - հայտ է ներկայացրել 7816 դիմորդ, բացակայել է 357-ը, ֆրանսերենի 434 դիմում-հայտ է եղել, բացակայել 13-ը, գերմաներենի՝ 509, բացակայել է 12-ը, իսպաներենի՝ 24, բացակայել է 1 դիմորդ։ Իտալերենի և պարսկերենի քննության դիմում-հայտ է ներկայացրել համապատասխանաբար 4 և 5 դիմորդ, բացականեր չեն եղել։
«Ֆիզիկա» առարկայի միջին միավորը 12,1-ն է: Առավելագույն՝ 20 միավոր է ստացել 52 դիմորդ։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել նրանցից 620-ը։
Այս առարկայից պետական ավարտական և միասնական քննությունների 1-ին փուլին մասնակեցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 3392 դիմորդ: 159-ը՝ բացակայել է։
17,5 -20 միավոր է ստացել 584, 13,5 – 17,25 ՝ 803, 7,5 – 13,25 միավոր՝ 1226 դիմորդ։
Միասնական քննությունների առաջին փուլն ավարտվեց «Քիմիա» և «Հայոց պատմություն» առարկաների քննություններով։
«Քիմիա» առարկայի միջին միավորը կազմել է 10,8։ Առավելագույն՝ 20 միավոր է ստացել է ընդամենը մեկ դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 376 դիմորդ: Այս առարկայից քննություն հանձնելու հայտ է ներկայացրել 1455 դիմորդ, բացակայել է 56-ը։
17,5-20 միավոր է ստացել է 163, 13,5-17,25՝ 257, 7,5-13,25 միավոր` 659 դիմորդ:
«Հայոց պատմություն» առարկայի միջին միավորը 10-ն է։ 6 հոգի ստացել է 20 միավոր: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 936 դիմորդ:
17,5-20 ստացել է 207, 13,5-17,25 միավոր` 429, 7,5-13,25 միավոր` 1454 դիմորդ:
Այսպիսով, ինչքան էլ որ ցավալի է քննությունների ամենացած արդյունքն արձանագրվել է »Հայոց պատմություն» առարկայից։