30/06/2012 12:15
Ռիչարդ Մորնինգսթարը`Ադրբեջանում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրասիայում էներգետիկ հարցերով ներկայացուցից Մորնինգսթարի թեկնածությունն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջարկել էր նախագահ Բարաք Օբաման:
Մինչ այդ, Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հավանության էր արժանացրել վերջինիս թեկնածությունը: