02/07/2012 14:34
Հերման Վան Ռոմպոյը կայցելի Հայաստան
Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը կայցելի տարածաշրջան:
Հուլիսի 3-ին Եվրոպական Խորհրդի նախագահն իր տարածաշրջանային այցը կսկսի Հայաստանից: Հուլիսի 4-ին կմեկնի Վրաստան, իսկ հուլիսի 5-ին նա կլինի Ադրբեջանում: Տեղեկանում ենք Եվրոպական Խորհրդի կայքից:
Հերման Վան Ռոմպոյն հանդիպումներ կունենա 3 երկրների նախագահների հետ:
Բաքվում և Երևանում նախատեսվում է, որ Ռոմպոյը կքննարկի նաև ղարաբաղյան կարգավորման հարցը: