03/07/2012 15:47
Մեդվեդևն այցելել է Կուրիլյան կղզիներ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Կուրիլյան կղզիներ: Կունաշիր կղզում նա կզրուցի տեղի բնակչների հետ և կծանոթանա կառուցվող շինություններին:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, Մեդվեդևը Կունաշիր է այցելել ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցի, Հեռավոր Արևելքի հարցերով նախարար Վիկտոր Իշաևի, տարածաշրջանների զարգացման նախարար Օլեգ Գովորունի և Սախալինի նահանգապետ Ալեքսանդր Խորոշավինի հետ:
Սա Մեդվեդևի 2-րդ այցելությունն է Կուրիլյան կղզիներ` նախագահի պաշտոնում նա այցելել էր այդ կղզիներ 2010թ.-ի նոյեմբերին:
Ճապոնական իշխանություններն այդ այցը որակել էին որպես ցավալի իրադարձություն: