05/07/2012 16:09
ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հարցի ռազմական լուծում չի տեսնում
Ղարաբաղյան հարցը չունի ռազմական լուծում` ՆԱՏՕ-ն հանդես է գալիս խաղաղ կարգավորման օգտին, քանի որ դաշինքի համար կարևոր է Կովկասյան տարածաշրջանի կայունությունը:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը:
Անդրադառնալով ադրբեջանա-թուրքական հարաբերություններին Ապպատուրայը նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր ռազմավարական գործընկերներ են համարվում: