07/07/2012 11:10
Ճապոնիայի կառավարությունը ցանկանում է գնել Սենկակու կղզիները
Ճապոնիայի կառավարությունը նպատակ ունի գնել Սենկակու կղզիների մի մասը, որոնք հանդիսանում են Չինաստանի և Ճապոնիայի տարածքային վեճերի պատճառ:
«Իտար-Տասս»-ի փոխանցմամբ, ճապոնացիները ցանկանում են այդ կղզիները գնել մասնավոր անձից, որին պատկանում է 5 կղզիներից 3-ը:
Տոկիոյի բնակիչների արդեն հանգանակել են 1 միլիարդ յեն`12,8 միլոին դոլար Սենկակու կղզիների գնման համար:
Չինաստանը այդ կղզիները համարում է պատմական չինական տարածքներ և համարում է, որ Ճապոնիայի ցանկացած գործողություն այդ կղզիների հանդեպ անօրինական է: