10/07/2012 13:19
Ֆրանսիայում զինված անծանոթը մանկապարտեզում պատանդ է վերցրել
Փարիզին մերձակա ֆրանսիական Վիտրի-Սյուր-Սիեն քաղաքում անծանոթն այսօր առավոտյան ներխուժել է տեղի մանկապարտեզներից մեկը և պատանդ վերցրել: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Գործակալության հաղորդմամբ, նախնական վարկածով պատանդը մանկապարտեզի սաներից մեկի ծնողն է: «Ասոշիեյթիդ Պրես» գործակալության հաղորդմամբ, պատանդների թվում սկզբից եղել են նաև երեխաներ, որոնց ավելի ուշ հարձակվողն ազատ է արձակել:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, հանցագործը մոտ 30 տարեկան է, նախկին զինվորական: Հարձակման դրդապատճառները դեռևս անհայտ են: Մանկապարտեզը ներկայումս շրջափակվել է ոստիկանության հատուկ ծառայության ներկայացուցիչների կողմից:
Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: