10/07/2012 17:52
Վաղը Հայաստան կայցելի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը
Հուլիսի 11-13-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կայցելի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
ՀՀ ԱԳ նախարարության հաղորդմամբ՝ այցի ընթացքում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հուլիսի 12-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Լամբերտո Զանիերի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամուլի ասուլիս: