10/07/2012 11:55
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր կլինեն տարածաշրջանում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Ժակ Ֆորը (Ֆրանսիա) հունիսի 10-12-ը կայցելեն ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան:
Այցը մեկնարկում է Բաքվից, որտեղ միջնորդները կլինեն այսօր` հուլիսի 10-ին: Վաղը` հուլիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈւ շփման գծում ԵԱՀԿ պլանային դիտարկման ժամանակ, միջնորդները կհատեն այն եւ կմեկնեն Ստեփանակերտ:
Հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղից համանախագահները կժամանեն Երևան:
Այցի ընթացքում նախատեսվում են համանախագահների հանդիպումները Հայաստանի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի ղեկավարության հետ:
Հանդիպումների ժամանակ կքննարկվեն հունիսի 18-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների փարիզյան հանդիպման արդյունքները, հակամարտության կարգավորման ներկա վիճակը: