Պահանջում են. Մշակել բնապահպանական արտահերթ զեկույց

10/07/2012 20:26

Պահանջում են. Մշակել բնապահպանական արտահերթ զեկույց


Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության Իրավական հարցերով աշխատանքային խումբը հանդես է եկել ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին ուղղված դիմումով: Պահանջը` մշակել բնապահպանական արտահերթ զեկույց.

«ՀՀ Սահմանադրության համաձայն Հայաստանի բնակչությունն ունի իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունք: Հայաստանի բնաշխարհի հարուստ բազմազանությունը լայն հնարավորություններ է ստեղծում կանաչ տնտեսության զարգացման համար, մինչդեռ ներկայումս օրենքի կոպիտ խախտումներով իրականացվող հանքահումքային, սպառողական տնտեսական քաղաքականությունը անդառնալիորեն ոչնչացնում է բնության բաղադրիչները` անհնարին դարձնելով կայուն և հեռանկարային տնտեսական զարգացման հնարավորությունները:

Բնօգտագործման և բնապահպանության ոլորտում համակարգային քաղաքականության բացակայությունը, բնական պաշարների անկանոն և անվերահսկելի գերշահագործումը, թափոնները հարկման դաշտից թուրս թողնելը, բնական պաշարների շահագործման և կառավարման համակարգում տիրող անպատժելիության մթնոլորտն ու կոռուպցիան երկրում ստեղծել են պայթյունավտանգ բնապահպանական իրադրություն:

ՀՀ դատական ատյանները վարույթ չեն ընդունում և քննության չեն առնում հանրային շահերի պաշտպանության համար քաղաքացիների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայցերը: Ինչպես Թեղուտի (գործ` ՎԴ/3275/05/09), այնպես էլ Ուսանողական այգու (գործ` ՎԴ/3432/05/10) պարագայում ՀՀ վարչական և վճռաբեկ դատարանները իրավական դիրքորոշում են հայտնել, որ «…վարչական դատարան դիմելով՝ արդարադատություն կարող է հայցել միայն այն անձը, որը գտնում է, որ վարչարարությամբ իր իրավունքները կամ շահերը անմիջականորեն շոշափվել են», «ՀՀ օրենսդրությամբ դատարան դիմելու իրավունք նախատեսված է միայն այն անձանց համար, որոնց իրավունքներն անմիջականորեն խախտվել են»: Այսպիսի պայմաններում հասարակությունը զրկված է իր իրավունքների դատական պաշտպանության միջոցներից:

Շրջակա միջավայրի վիճակի հետ անխզելիորեն փոխկապակցված է բնակչության առողջական վիճակը: Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքում Լեռնաձոր գյուղում և Քաջարան Քաղաքում ապրող տասից ավելի երեխաների մազարմատներում հայտնաբերվել են ծանր մետաղների բարձր խտություններ` սնդիկ, կադմիում, կապար, պղինձ և այլն (հետազոտությունների ամփոփված են «Քաջարան քաղաքի շրջակա միջավայրի վիճակի էկոլոգաերկրաքիմիական գնահատում» ուսումնասիրության մեջ (2008թ.):

Ոլորտի մասնագետների վկայությամբ կապարի բարձր պարունակությունն օրգանիզմում ազդում է նյարդային համակարգի վրա, կարող է առաջացնել մտավոր թերզարգացվածություն, տեսողության, լսողության և խոսքի խախտումներ, ազդում է նաև երիկամների և ստամոքսի, նյութափոխանակության համակարգերի վրա: Հայտնի է, որ օրգանիզմում պղնձի բարձր պարունակությունը թույն է: Եթե մետաղի պարունակությունը օրգանիզմում երկար ժամանակ բարձր է մնում, կարող են զարգանալ ուռուցքներ: Մետաղն ախտահարում է նյարդային համակարգը, երիկամները, լյարդը: Կադմիումի բարձր պարունակությունն առաջացնում է կմախքի տձևացում, թոքերի ախտահարում: Այս մետաղների` օրգանիզմ թափանցելու ուղիները բազմաթիվ են` հողը, ջուրը, օդը և ընտանի կենդանիները:

Առողջապահական ծանր վիճակի մասին են վկայում նաև Պաշտպանի 2011 թվականի Տարեկան զեկույցում ներկայացված Առողջության համաշխարհային կազմակերպության տվյալներն փաստերն այն մասին, որ Հայաստանում գրանցված արատավոր ծնունդների քանակը ԱՊՀ երկրների շարքում երկրորդն է Ղրղզստանից հետո: Չնայած այս տագնապահարույց վիճակին, օրենքը ոչ պետության, և ոչ էլ մասնավոր ընկերությունների համար չի նախատեսում հանքարդյունաբերական գոտիներում բնակվող մարդկանց առողջական պարտադիր ապահովագրության կամ պատճառված վնասի փոխհատուցման պարտավորություններ:
Առողջապահական վիճակի վատթարացման հիմնական պատճառներից են հանքարդյունաբերական թափոնների պոչամբարներում տիրող բարձիթողի վիճակը: ՀՀ Վերահսկիչ պալատի 2012թ. Ընթացիկ հաշվետվության համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացվող թափոնների մասին տարեկան հաշվետվություններում թափոնները ներկայացվել են կամ որպես ոչ վտանգավոր, կամ ընդհանրապես պոչամբարների պարունակությունը որպես թափոն չի դիտարկվել: Արդյունքում որևէ բնապահպանական վճար չի վճարվել: Վտանգավոր թափոններ առաջացնող կազմակերպությունների 79 տոկոսը վտանգավոր թափոնների անձնագրեր չեն կազմել և ՀՀ բնապահպանության նախաչժրարություն համաձայնեցման չեն ներկայացվել: Ժամկետանց թունաքիմիկատների և քիմիական թափոնների (այդ թվում` Ալավերդու մկնդեղ պարունակող թունաքիմիկատների) պահպանումն իրականացվում է օրենսդրության պահանջների խախտումներով, վտանգավոր օբյեկտները չեն հաշվառվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ռեեստրում:

Մարդու էկոլոգիական իրավունքների խախտման ամենացայտուն օրինակն է Թեղուտում հանքավայրի շահագործման թույլտվություն տրամադրելու գործընթացը, տրվել է ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով: Շահագրգիռ հասարակությունը հանքավայրի շահագործման դեմ սկսել է բազմակողմանի իրավական գործընթաց, որի ընթացքում դիմել է ինչպես ներպետական դատական ու վարչական մարմիններին, այնպես էլ միջազգային կառույցներին: 2011թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը Քիշնեւում տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի գերագույն մարմնի` Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրների հանդիպման ընթացքում կայացվել է որոշում առ այն, որ «Հայաստանի օրենսդրության և պրակտիկայի մեջ դեռևս առկա են թերություններ, եւ դրանց պատճառով Մասնակից պետությունը սույն գործով ձախողել է կատարել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը (56-րդ պարբերություն), ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերի պահանջները»:

Անհրաժեշտ ենք համարում առանձնահատուկ կերպով շեշտել նաեւ, որ Կոնվենցիայի Կողմերի որոշումը ունի բարձր իրավաբանական ուժ եւ պարտադիր է կատարման պետության կողմից: Այնուհանդերձ, Հայաստանի պատկան մարմինները չեն կատարում իրենց միջազգային պարտավորությունները` դրանով խախտելով նաեւ Հայաստանի կողմից վավերացված «Միջազգային պայմանագրերիմասին» Վիեննայի կոնվենցիան:

Հաշվի առնելով վերջին շրջանում Ձեր դրական դերակատարումը բնապահպանական նախաձեռնություններին աջակցելու գործում` գտնում ենք, որ Պաշտպանի գրասենյակը կարող է շոշափելի դրական ազդեցություն ունենալ վերը նշված հիմնախնդիրների բազմակողմանի վերլուծության եւ կարգավորման համար: Խնդրոիմ ենք ձեռնարկել համարժեք քայլեր սույն դիմումում արծարծված խնդիրների համալիր ուսումնասիրություն կատարելու համար, մարդու իրավունքների խախտումները վեր հանելու եւ Ձեր իրավասության շրջանակներում մարդկանց խախտված իրավունքները պաշտպանելու համար: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում բոլոր հնարավոր միջոցներով Ձեզ աջակցել Հայաստանի էկոլոգիական իրավիճակի առնչությամբ տեղեկատվություն տրամադրելու, այդ թվում` արտահերթ զեկույց մշակելու համար»,- ասված է հայտարաությունում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19/10/2017 22:07 Սերժ Սարգսյան. Քայլ առ քայլ մենք հաղթահարում ենք առկա դժվարությունները 19/10/2017 21:42 ԵԱՏՄ վարչապետերը հոկտեմբերի 24-ից 25-ը կլինեն Հայաստանում 19/10/2017 21:14 Սա կրակոց էր Ժնևյան պայմանավորվածությունների ուղղությամբ. Շարմազանովը` Արցախում ադրբեջանական կրակոցից զինվորի զոհվելու մասին 19/10/2017 21:00 Բրիտանացին դոկտորական է պաշտպանել խմբակային սեքսի թեմայով 19/10/2017 20:49 Բրիտանացի գիտնականները նշել են մինչև ծերություն առողջությունը պահպանելու արդյունավետ միջոցը 19/10/2017 20:40 Ֆրանսիայի արքաների վարդագույն ադամանդը վաճառվում է (Տեսանյութ) 19/10/2017 20:29 Սոչիում պատահական անցորդը փրկել է կատվին (Տեսանյութ) 19/10/2017 20:21 Քաղաքական շատ ուժեր շատ են խոսում ՀՀԿ-ի դեմ պայքարի մասին, սակայն երբ ժամանակը գալիս է, արհամարհում են ընտրությունները. Շարմազանով 19/10/2017 20:20 Նավթի համաշխարհային գները նվազում են 19/10/2017 20:12 Եվրախորհրդարանի նախագահ. Եվրոպական պետությունները չեն պաշտպանի Կատալոնիայի անկախությունը 19/10/2017 20:03 «Նանման» ՍՊԸ-ին արտոնություն է տրվել. նախատեսվում է իրականացնել շուրջ 59.6 մլն ՀՀ դրամի ներդրում 19/10/2017 19:56 Մենք՝ պաշտոնյաներս, թարմ որոշումներ կայացնելու, թարմ հայացքով ամեն ինչին նայելու խնդիր ունենք. Վարչապետ 19/10/2017 19:50 Արա Բաբլոյանը կարևորել է Լեհաստանի իշխանությունների դրական վերաբերմունքը տեղի հայ համայնքի նկատմամբ 19/10/2017 19:44 Շնորքով ես, հո զոռով չի՛. Իվետա Եդիգարյանը՝ հոր արձագանքի, նոր ֆիլմի ու տեսահոլովակի մասին 19/10/2017 19:36 Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվն ավելացել է. Ուսումնասիրություն 19/10/2017 19:28 Մբապեն գերազանցել է Կլյուվերտի ռեկորդը 19/10/2017 19:19 Կորեական ընկերությունը ցանկանում է Հայաստանում բիոտեխնոլոգիական դեղերի արտադրություն հիմնել 19/10/2017 19:07 Արցախում զինվոր է զոհվել 19/10/2017 19:02 ՀՀ ԲՆ և WWF-Հայաստանի համագործակցության շրջանակներում Տեսչական մարմնի հետ հուշագիր է ստորագրվել 19/10/2017 18:50 Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի առթիվ Լեհաստանի Սենատը բանաձև է ընդունել 19/10/2017 18:41 Ռուսաստանում ձերբակալել են կնոջ, ով ներկայացել է որպես Հայաստանի դեսպանատան աշխատակից 19/10/2017 18:32 Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի ժամանակակից արվեստի միջազգային բիենալե 19/10/2017 18:23 Արաբկիրի՝ աշխատանքից ազատված ոստիկանապետը պաշտոն ստացավ 19/10/2017 18:16 Եվրոպական դատարանն ինչո՞ւ է ճշմարտությունից ու արդարությունից հեռու մնում. Արամ Ա-ն Սիսի կաթողիկոսարանի վերադարձի գործով ՄԻԵԴ-ի մոտեցումն անարդար է համարել 19/10/2017 18:10 Բրյուսելում Բակո Սահակյանը քննարկել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր 19/10/2017 18:01 Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 19/10/2017 17:50 Հոկտեմբերի 21-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ 19/10/2017 17:39 ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխագելման հանրապետական կենտրոնն արձանագրել է աշխարհում առավել բարձր ցուցանիշներ 19/10/2017 17:29 Նարեկ Սարգսյանը նախագահին զեկուցել է ոլորտում իրականացվող աշխատանքների և ներդրումային ծրագրերի մասին ու հանձնարարականներ ստացել 19/10/2017 17:20 Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները շուտով այլընտրանք կունենան 19/10/2017 17:11 Կարեն Կարապետյանն ու Իվան Վոլինկինը քննարկել են առաջիկայում Մեդվեդևի՝ Հայաստան նախատեսվող այցը 19/10/2017 17:02 ՀԵՀ-ը կփոխհատուցի ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձը 19/10/2017 16:50 Էրդողան. Թուրքիան կարող է մոտ ժամանակներս փակել Իրաքյան Քուրդստանի հետ սահմանը 19/10/2017 16:41 Քիրքուքը կորցնելուց հետո քրդերը բողոքի ցույցեր են կազմակերպում 19/10/2017 16:30 Ձերբակալվել է հայ տաքսիստի հայրը, որը մեղադրվում է Մոսկվայում ուղևորներին թունավորելու և թալանելու համար 19/10/2017 16:21 Քննիչները հարկադրել են ցուցմունք տալ և կեղծիքներ են կատարել 19/10/2017 16:13 Իրանում բացվել է Թրամփին նվիրված ցուցահանդես (Տեսանյութ) 19/10/2017 16:06 Տավուշի դատախազը հանձնարարել է ակվիվացնել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում վագոն-տնակի այրման վերաբերյալ քննչական աշխատանքները 19/10/2017 15:58 Կառավարությունը կաջակցի բարձր առաջադիմություն ունեցող և մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին 19/10/2017 15:50 Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի ղեկավարության հետ 19/10/2017 15:46 ԱԱ. Ձյուդոյիստ Գասպար Հայրապետյանը դուրս է մնացել հետագա պայքարից 19/10/2017 15:42 Հոգեբուժարանում բուժվողին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումն ու փաստաթղթերը կարող է ներկայացնել այլ անձ 19/10/2017 15:34 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գերմանիայի նախագահի և Բեռլինի հայ համայնքի հետ 19/10/2017 15:25 «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա հայտնաբերվածը հակագազի օդազտիչ է 19/10/2017 15:22 2017-ի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին է արժանացել IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը 19/10/2017 15:17 Հայաստանում հանրաքվե կարող է նախաձեռնել 50 մարդուց կազմված խումբը 19/10/2017 15:10 Վարչական և Վերաքննիչ դատարանների ծանրաբեռնվածությունը կնվազեցվի 19/10/2017 15:01 «Հին Երևան» ծրագրի համար ոչ մի կառույց չի քանդվել. նախագծի հեղինակ 19/10/2017 14:45 Շվեյցարիայում տրամվայի մասնակցությամբ վթարի հետևանքով տուժել է 37 մարդ 19/10/2017 14:35 Չկա ավելի հետաքրքիր մասնագիտություն, քան մանկավարժությունն է. Արամ Սիմոնյան (Տեսանյութ) 19/10/2017 14:30 ԱՄՆ բիզնես կենտրում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել 19/10/2017 14:24 Սիրիական ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց տվեց` հայությունը հաճախ հայտնվում է գլոբալ մարտահրավերների կիզակետում. ՀՀ ԱԳ նախարար 19/10/2017 14:21 Հայաստանի զարգացման հիմնադրամը Պորտուգալիայում պաշտոնական ներկայացուցիչ է նշանակել 19/10/2017 14:17 Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է դառնալ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը. Նալբանդյան 19/10/2017 14:12 Ոստիկանությունն առգրավել է Այնթապի գյուղապետի մեքենայի համարանիշերը 19/10/2017 14:07 Մոտ ապագայում համանախագահները հանդիպումներ են կազմակերպելու ԱԳ նախարարների հետ. Նալբանդյան 19/10/2017 13:52 Տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվությունը 1 ամսվա փոխարեն կտրամադրվի 10-օրյա ժամկետում 19/10/2017 13:35 Երևանի պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողներն այսօր բացակա չեն ստանա 19/10/2017 13:22 Ահազանգ ԱԻՆ-ում. «Սասունցի Դավիթ» կայարանի երկաթուղու գծերի վրա կասկածելի իր է հայտնաբերվել 19/10/2017 13:15 Ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա 19/10/2017 12:57 Սոբչակը հայտարարել է ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցելու մասին 19/10/2017 12:45 «ОК Армения»-ի շրջանակում Սանկտ Պետերբուրգում ներկայացվել է Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչությունը 19/10/2017 12:37 Գերագույն Ռադայի մոտ ակտիվիստները քննարկել են այսօրվա օրակարգը (Տեսանյութ) 19/10/2017 12:26 Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների 19/10/2017 12:15 Կիևում ձերբակալված ակտիվիստները վերադարձել են վրանային քաղաք 19/10/2017 12:11 «Թալիբանի» ահաբեկիչները հարձակվել են Կանդագարի բազայի վրա. կա ավելի քան 40 զոհ 19/10/2017 12:09 Կվերակազմակերպվի Վանաձորի թիվ 26 հիմնական դպրոցը, կխնայվի 19 միլիոն դրամ 19/10/2017 12:03 Բուժաշխատողների գործունեությունը խոչընդոտելը կպատժվի ազատազրկմամբ 19/10/2017 12:01 Խարկովում ամենագնացը մարդկանց բազմության մեջ է մխրճվել. կա 5 զոհ (Տեսանյութ) 19/10/2017 11:53 Սյունիքի մարզի Տեղ գյուղին կառավարությունը 4 միլիոն 700 հազար ՀՀ դրամ գնահատված արժեքով շենք կտրամադրի 19/10/2017 11:44 Իտալական տրանսպորտային տեխնիկան կշահագործվի Հայաստանում 19/10/2017 11:35 Երկու բուժհիմնարկներ կմիավորեն. կխնայվի շուրջ 9 միլիոն դրամ 19/10/2017 11:29 Արժի, որ Լևոն Հայրապետյանի ընտանիքը հանդես գա ծաղկի գումարը ՊՆ որևէ հաշվեհամարի փոխանցելու կոչով. Արտյոմ Երկանյան 19/10/2017 11:24 Վերացնել խցանումները. Վարչապետի հանձնարարականը տրանսպորտի նախարարին և ոստիկանության պետին 19/10/2017 11:22 Անտառամերձ համայնքների սոցիալապես խոցելի խմբերին կշարունակեն անտառի թափուկներ տրամադրել 19/10/2017 11:14 Երևանում և 6 մարզում այսօր հոսանքազրկումներ կլինեն 19/10/2017 11:06 Թալանել են Սփյուռքի փոխնախարարի ավտոմեքենան 19/10/2017 11:03 Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ 19/10/2017 10:57 Ոռոգման ջրի հաշվառման հարցը Կառավարության գերակայությունների շարքում է. Արսեն Հարությունյան 19/10/2017 10:45 Ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ. մեզ միավորում է հավատը, որ դա հնարավոր է. վարչապետ 19/10/2017 10:42 Հողեր ոչ մեկը ոչ մեկի չի փոխանցելու. «168 Ժամ» 19/10/2017 10:20 Փոխոստիկանապետը հերքում է ոստիկանության ու Քննչական կոմիտեի միջև լարվածությունը. «Ժողովուրդ» 19/10/2017 10:16 Հնարավոր է, «Հարավկովկասյան երկաթուղիների» գնումների վերաբերյալ քրգործ հարուցվի. «Ժամանակ» 19/10/2017 10:12 Ավտոպատահար Մամիկոնյանց-Տիգրանյան խաչմերուկում. տաքսու ուղևորը մահացել է 19/10/2017 10:10 Նելլի Դուրյանը հայտարարագրել է շոշափելի ֆինանսական միջոցներ՝ 19 մլն ՀՀ դրամ, 197 հազ դոլար, 23 հազ եվրո. «Հրապարակ» 19/10/2017 10:07 Մշտական գյուղական բնակչության միջին թվաքանակը կազմել է 1083600 մարդ. «Փաստ» 19/10/2017 10:02 Դեղատների բիզնեսում կատաղի պայքար է գնում. «Առավոտ» 19/10/2017 09:58 Երևանի բժշկական համալսարանը գորտեր է ձեռք բերում եզդիներից. «Ժողովուրդ» 19/10/2017 09:52 Թեղուտը շահագործող «Վալեքս» խմբի ֆինանսավորումը դադարեցվել է. «Հայկական ժամանակ» 19/10/2017 09:47 Կառավարությունը որոշել է պարզապես ծաղրել ժողովրդին, ամեն կերպ արդարացնելով թանկացումները. «Ժողովուրդ» 19/10/2017 09:40 Չի բացառվում, որ նորընտիր նախագահը կիսի նախագահական պալատը Սերժ Սարգսյանի հետ. «Ժամանակ» 19/10/2017 09:35 Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, հնարավոր է, ձգվի մինչև տարեվերջ. «Հրապարակ» 18/10/2017 22:20 Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է Արաբկիրի ոստիկանապետին 18/10/2017 22:10 Խոշոր ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց. վիրավորների մեջ են ԱՄՆ դեսպանատան և ՀՀ ՊՆ աշխատակիցներ 18/10/2017 21:33 «Թանկացումներն այդքան շատ չեն». վարչապետը հորդորում է գնաճին համբերատար վերաբերվել 18/10/2017 21:07 Բրիտանացի աուտիստ-նկարիչը հիշողությամբ նկարել է Նյու Յորքը (Տեսանյութ) 18/10/2017 21:00 Ամազոնիայում կործանվել է «Գրինփիս» ընկերության ինքնաթիռը 18/10/2017 20:51 Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Գյումրիում բացվել է Ռուսթավելի փողոցը 18/10/2017 20:47 «Կոնվերս բանկ»-ից հափշտակություն կատարելու քրգործով բացահայտվել է հանցագործության մեկ այլ դեպք 18/10/2017 20:40 Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանը չունի հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական հիմքեր. Արա Բաբլոյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը