10/07/2012 10:26
Ցերեկային ժամերին հնարավոր է կարճատև անձրև
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ներզանգվածային անկայունությամբ:
Գիշերվա առաջին կեսին ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ, առավոտյան դեմ տեղումներ են սպասվում հյուսիսարևելյան շրջաններում:
Հուլիսի 10-ին պարբերաբար, գրեթե ամենուրեք կդիտվեն անձրևներ, առատ անձրև կդիտվի հատկապես հյուսիսային շրջաններում, ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 20-23մ/վրկ, հնարավոր է նաև կարկուտ: Արարատյան դաշտում և հարավային հատվածում կարճատև տեղումներ են հնարավոր օրվա 2-րդ կեսին, կլինեն համեմատաբար ոչ առատ: Օդի ջերմաստիճանը առանձին հյուսիսային շրջաններում մի փոքր էլ կնվազի:
Երևանում այս գիշեր և հուլիսի 10-ին առավոտյան սպասվում է պարզ եղանակ, կեսօրին մոտ ամպամածության ավելացում, ցերեկային ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամի 7-12մ/վ:
Այս գիշեր +14+16, հուլիսի 10-ի ցերեկը +27+29, երեկոյան +22+24:
Ցերեկային ժամերին` 12.00-17.00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը: