25/07/2012 14:53
Մանուկյանը` Սիրունյանին. «Մեկնաբանություն չունեմ տալու, մերսի»
Բազմաթիվ փորձերից հետո վերջապես կապ հաստատեցինք ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հետ` պարզելու, թե իսկապե՞ս չի ցանկանում, որ ՀՀ ՆԳՆ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան, ինչպես այսօր հայտարարել էր նրա թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը:
Ա. Մանուկյանը նախ զարմացավ, ապա` հարցուփորձ արեց, թե ո՞վ է և ի՞նչ է ասել, ապա մեր թղթակցից լսելով Սիրունյանի տեսակետը ասաց.
«Մեկնաբանություն չունեմ տալու, մերսի»:
Նշենք, որ այսօր ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը և վարչության այլ անդամներ «սրտանց ցանկանում են» իրենց կուսակցական ընկերոջ վերադարձը: