28/07/2012 12:57
Արցախի նախագահը հանդիպել է ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ հուլիսի 28-ին` այսօր, տեղի է ունեցել խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից փոխանցում են, որ քննարկվել են բանակաշինությանը, ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր: