30/07/2012 18:21
Վարչապետին ներկայացվել է հաշվետվություններ
Հայաստանի Հանրապետության կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2012 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
Կառավարությունից փոխանցում են, որ 2012 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ սփյուռքի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ մշակույթի, ՀՀ բնապահպանության, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ արդարադատության նախարարները, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության պետական կոմիտեի նախագահը: ՀՀ կառավարության անդամները և ՀՀ ԿԱ մարմինների ղեկավարները ներկայացրել են ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումների ընթացքը:
Հաշվետվությունները լսելուց հետո կառավարության ղեկավարն անդրադարձել է 2012 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում ըստ նախարարությունների տրված հանձնարարականների կատարողականներին:
Վարչապետ Սարգսյանը մի շարք գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հնարավոր ռիսկային գերակա խնդիրները և պարբերաբար զեկուցել դրանց ընթացքի վերաբերյալ: