11/08/2012 09:55
«Հրապարակ». «ԱրմենՏել»-ի խափանումները մրցակիցների ձեռքի գո՞րծն է
Վերջին ամիսներին մի քանի անգամ տեղի ունեցած կապի խափանումներն «ԱրմենՏելում» լուրջ խնդիրներ են առաջացրել։ Բանը հասել է նրան, որ մի խումբ բաժանորդներ դիմում են գրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին՝ պահանջելով զրկել «ԱրմենՏելին» լիցենզիայից, քանի որ վերջին ամիսներին արդեն երրորդ անգամ կապը տևական ժամանակով՝ մոտ 5-6 ժամով, խափանվում է։
«Հրապարակը» տեղեկացել է, որ, չնայած «ԱրմենՏելը» հրապարակավ չի խոստովանում, սակայն այս խափանումները գրեթե առեղծվածային բնույթ ունեն՝ դրանք կրկնվում են մոտ 30-40 օր ինտերվալով, և դրանց պատճառը մասնագետները չեն կարողանում պարզել։ Կարելի էր ենթադրել, որ սա մրցակիցների ձեռքի գործն է, սակայն «ԱրմենՏելը» խուսափում է այս մասին հրապարակային հայտարարություն անելուց: