11/08/2012 09:58
Գեներալ Մանվելի որդուն արդեն կարելի է շնորհավորել
«Հրապարակն» անդրադարձել է առաջիկայում անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների ու գրել, որ գեներալ Մանվելի որդուն արդեն կարել է շնորհավորել հերթական անգամ Էջմիածնի քաղաքապետ ընտրվելու առիթով:
«Կարեն Գրիգորյանի դեմ առաջադրվել է «Գործիք» ՍՊԸ աշխատակազմի ղեկավար Արմինե Հովհաննիսյանը: Սա արվել է Ընտրական օրենսգրքի պահանջը բավարարելու համար, և այս իմաստով ՍՊԸ-ի անվանումը խիստ խորհրդանշական է հնչում»: