17/08/2012 09:45
ՄԱԿ-ը ավարտել է իր խաղաղապահ առաքելությունը Սիրիայում
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել ՄԱԿ-ի առաքելությունը Սիրիայում, գրում է Ռոսաբալտ.ռուն(rosbalt.ru):
ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչի խոսքերով՝ նման որոշում կայացնելու համար պատճառ է հանդիսացել այն, որ առաքելության հետագա աշխատանքներիի համար Սիրիայում չեն ստեղծվել համապատասխան պայմաններ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ավելի վաղ խորհուրդ էր տվել Անվտանգությաn խորհրդին երկարաձգել իր առաքելությունը Սիրիայում:
Նշենք, որ նրանց առաքելությունը ավարտվում է օգոստոսի 19-ին, իսկ Քոֆի Անանինը` օգոստոսի 31-ին:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, նրան այդ պաշտոնում կփոխարինի Ալժիրի ԱԳ նախարար Լախդար Բրախիմին:
Միևնույն ժամանակ կնվազի Սիրիայում գտնվող ավելի քան 100 միջազգային դիտորդների թիվը: