17/08/2012 12:55
Վարդան Ղուկասյանը չի սատարելու Սպարտակ Պետրոսյանին
Վերջին օրերին մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված այն տեղեկությունը , թե սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սատարելու է քաղաքապետի թեկնածու Սպարտակ Պետրոսյանին, սուտ է և հիմնազուրկ:
Վարդան Ղուկասյանը չի սատարելու առաջադրված և ոչ մի թեկնածուի, տեղեկացնում են Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղարությունից: