20/08/2012 15:09
Հայաստանը պատրաստ է երկրորդ անգամ օգնություն ցուցաբերել Իրանին
2012 օգոստոսի 11-ի Իրանի երկարշարժի հետ կապված Հայաստանը մարդասիրական օգնություն է հատկացրել` 57 մլն դրամի չափով: Այսօր լրագրողներին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մանրամասներ ներկայացրեց Իրան հասցված մարդասիրական օգության վերաբերյալ:
Նախարարի փոխանցմամբ, Իրան է ուղարկվել անկողնային պարագաներ, մահճակալներ, սնունդ:
«Մենք պատրաստ ենք, եթե կարիք լինի, երկրորդ անգամ նույնպես կուղարկենք» ,- ընդգծեց Արմեն Երիցյանը:
Օգոստոսի 17-ին ՀՀ կառավարության կողմից մարդասիրական օգնությունը 5 բեռնատար ավտոմեքենայով ուղևորվել է Իրան:
Նշենք, որ երեկ երեկոյան Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը հանձնվել է Իրանի Ջուլֆա քաղաքից քսան կմ հեռավորության վրա գտնվող Արևելյան Ատրպատականի ճգաժամային շտաբին: