01/09/2012 13:00
Բողոքի ակցիային միացավ նաև հունգարացի հայագետը
Քիչ առաջ բազմաթիվ ՀԿ-ների կողմից ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային միացել է նաև հունգարացի հայտնի հայագետ Ժիգմունդ Բենեդեկտը, ով նշեց, որ հունգարացիներն ամաչում են իրենց կառավարության այս քայլի համար, քննադատում են իրենց կառավարության այս քաղաքականությունը:
Նշենք, որ ակցիան կազմակերպվել է ընդդեմ Հունգարիայի իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու:
Հայագետը վստահություն հայտնեց, որ այդ քայլը Հունագարիայում կունենա քաղաքական հետևանքներ: «Հունգարական ժողովուրդը նույնպես դատապարտում է Սաֆարովի արտահանձնումը, և հունգարացիները հայերին համարում են բարեկամ ժողովուրդ, որի հետ դարեր շարունակ ապրել են կողք կողքի: