01/09/2012 10:10
Սթրոսս-Կանի կինը հաստատել է ամուսնու հետ բաժանվելը
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոսս-Կանի կինը` Անն Սինկլերը հաստատել է, որ խզել է իր հարաբերությունները ամուսնու հետ և հայտատարել, որ բաժանումից հետո իրեն շատ լավ է զգում:
«Վզգլյադ.ռու»-ի փոխանցմամբ, Սինկլերը նշել է, որ այժմ իրեն շատ լավ է զգում, շատ է աշխատում և խորացել է ամերիկյան ընտրությունների մեջ:
Ըստ նրա, ինքը շատ սերտ կապեր է պահպանում իր 6 երեխաների հետ, իսկ գործերը շատ լավ են ընթանում:
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դ. Սթրոսս-Կանը, որը մեղադրվում էր բռնաբարության մեջ, բաժանվել է կնոջից, որի հետ ապրել էր 20 տարի: