24/09/2012 09:54
Օդի ջերմաստիճանն օրվա ընթացքում զգալի կնվազի
Սեպտեմբերի 24-ին եղանակը հանրապետությունում կպայմանավորվի թույլ արտահայտված մթնոլորտային ցածր դաշտով: Առանձին արևելյան շրջաններում դեռ հնարավոր են անձրևներ, սակայն տեղումնաբեր զանգվածը կտեղափոխվի դեպի հարավ, ուստի Սյունիքում և Արցախում համեմատաբար առատ անձրև կլինի:
Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում զգալի կնվազի գիշերը, և մի փոքր կնվազի ցերեկը:
Meteo-tv-ի հաղորդմամբ, Երևանում կդիտվի ամպամածության ավելացում, առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամի 10-15մ/վ:
Այս գիշեր +13+15, ցերեկը +26+28, երեկոյան +21+23: