24/10/2012 16:03
Քաղաքագետ. Թուրքիան չի փորձի դիմել կտրուկ գործողությունների
Հոկտեմբերի 3-ին թուրք-սիրիական սահմանին փոխռմբակոծությունից հետո Սիրիայի շուրջ զարգացումները հսկողությունից դուրս են եկել,- հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Նա անհնար համարեց, թե Թուրքիան կփորձի դիմել կտրուկ գործողությունների, ինչը պայմանավորեց թե' Ռուսաստանի կոշտ դիրքորոշմամբ, թե' ԱՄՆ-ում ընտրական գործընթացներով:
Ինչ վերաբերում է սիրիահայության խնդրին, ապա Ս. Շաքարյանցը գտավ, թե հայությունը պետք է հայտարարի, որ կպաշտպանի իր գույքը, ունեցվածքը և համայնքի յուրաքանչյուր անդամին` ցանկացած կողմի ոտնձգություններից:
Արդեն չորս տասնյակի հասած հայերի սպանությունները, քաղաքագետի խոսքերով, նպաստել են այնտեղի հայության միավորմանը. «Այժմ քրիստոնյա թաղամասերը վերահսկվում են մեր հայ երիտասարդների ջոկատների կողմից: Իհարկե, սա չի նշանակում, որ հայերի սպանությունները կդադարեն»: