Գրական բլոգ. Գուրգեն Խանջյան. Համբերություն քեզ, մարդ ջան...

25/01/2013 10:02

Գրական բլոգ. Գուրգեն Խանջյան. Համբերություն քեզ, մարդ ջան...


Մտածում եմ՝ Ադամի ու Եվայի վտարումը Եդեմական այգուց (դրախտից), նրանց տեղափոխումն այլ վայր, ուր շրջակայքն այլևս բարեկամական չէր, այլ խիստ թշնամական, ուր իրենց հացը պիտի տանջանքով վաստակեին, նույն մոլորակի սահմաններում չէր, որ կատարվեց: Եդեմն այլ մոլորակ էր, աքսորավայրը՝ այլ, այսինքն՝ այս, ուր այժմ էլ բնակվում ենք, բայց միշտ նայում ենք երկինք՝ բնազդում դրոշմված հիշողությամբ Եդեմը որոնելով, իսկ այն չկա, Տերը պայթեցրել է կամ գուցե ամայացրել, բնակության համար անպիտան դարձրել, կամ էլ կա ու ախտահանվում է՝ նոր բնակիչներ ընդունելու համար, մի խոսքով՝ մենք դրա հետ էլ գործ չունենք, մերը չէ այլևս, մերը սա է՝ դժոխքը, որը, սակայն, հասցրել ենք սիրել. դեհ, շանը որտեղ էլ կապես, կապվում-ընտելանում-սիրում է։

Իրականում հեչ սիրելու բան չի. հա, էլի որ՝ կապույտ երկինք, ծովեր, անտառներ, դաշտեր: Բայց դե ի սկզբանե հո սիրելի չի՞ եղել, ի սկզբանե մեր ուշքումիտքն ինքնապահպանումն էր, ստամոքսը լցնելը, էդ հետո, երբ անտառից փախանք, քաղաքակրթություն ստեղծեցինք, ազատ ու համեմատաբար անվտանգ ժամանակ ունեցանք ուրիշ, անտագնապ աչքով մեր շուրջը նայելու: Իրականում՝ սարսափ է էս մեր մոլորակը, դժոխքն է, որ կա, էստեղ ապրելու բանաձևը բոլորի համար անփոփոխ միակն է՝ որսալ ու խժռել ուրիշին, արագ, քանի քեզ չեն խժռել…

Հիմա, այո, հաջողացրինք փախչել անտառներից, ու միմյանց խժռելու սարսափը կարծես թե թողեցինք էնտեղ մնացածներին, իսկ մենք խժռում ենք էնտեղից հետներս բերածներին, աճեցնում ենք, բազմացնում, բուծում՝ խժռում, բուծում՝ խժռում… Է հա, բա ինչ անենք, հո սոված չե՞նք մնալու, բանաձևը մենք չենք կարգել, տերունական է, հակառակվելը` անկարելի… Իսկ միմյանց չենք խժռում, չէ… էնպես, դեպքից դեպք, որպես շեղում, պաթոլոգիա։ Բայց ուրիշ որսի մասին էի ուզում խոսել, նրա առավել նուրբ, զուտ մարդկային տեսակի մասին, որին առնչվում ենք ծնված օրից։

Մարդ ծնվեց, սսս՜, ծնվեց… Լարի՛ր թակարդներդ, աշխա՛րհ, որսորդնե՛ր, պատրաստ եղե՛ք, նոր մարդ է գալիս…
Պորտը կտրեցին, ախտահարեցին, վերջ արգանդային անդարդ կայֆերին։ Ահա առաջին հոտերը, լույսն ու ստվերը, ձայները, ջերմաստիճանների տարբերությունները, խորդուբորդությունները… Դեմքը խոժոռեց՝ ծիծ դրին բերանը, լաց եղավ՝ օրորեցին, ձեռքերը թափ տվեց՝ կապեցին, էլի լաց եղավ՝ ծծակ տվին… ուտյուտյու՜, բալիկ ջան, պստլիկ ջան, արի մոտս, ուտեմ քեզ, կծեմ թուշդ, ու՞մ ես նման, ի՛նձ, չէ, ի՛նձ, իսկ ու՞մ ես շատ սիրում: Գայթակղում են սվսվոցով, շվշվոցով, խաղալիքներ շխշխկացնելով…

Որսն սկսված է… Սա քո մայրենին է՝ սա սովորիր, սա քո հայրենիքն է՝ էստե՛ղ պիտի ապրես, սրանք քո ավանդույթներն են՝ պիտի կրկնե՛ս, սա գեղեցիկն է, սա տգեղը, սա բարին է, սա չարը, սա ճիշտը, սա սխալը, հանկարծ չշփոթես… Ես Հիսուսն եմ, ունեցածդ թափի, իմ ետևից արի՛, ես Մուհամեդն եմ, ինձ լսի՛, գյավուրների հետ գործ չունես, ես Բուդդան եմ` արի պայծառատես դարձնեմ, ես Սատանան եմ՝ ինձ լսի, որ կյանքից կայֆ ստանա՛ս, ես կոմունիզմի դրոշն եմ, մտի տակը, ես դեմոկրատիան եմ, անկատար եմ, բայց այլընտրանք չունես… Ես օղին եմ, ես սիգարետն եմ, ես մորֆին ու կոկայինը, ես թղթախաղը, ես, շշշը՜, ես սսեքսսն եմ…
Անդադար, ճամփեդ որոգայթներով է սփռված, ժամանակ չեն տա, որ տեսնես՝ ով ես, ինչ ես ուզում, ինչ չես ուզում, որսում են ու որսում… Ու հասկանում ես՝ պիտի որսվես, նույնն է թե՝ պիտի ապրես, ապրելն ուրիշ ձև չունի։ Կան, անշուշտ, ոմանք, քչերը, բացառիկներ կամ հոգեկան հիվանդներ, որ ժամանակ առ ժամանակ ըմբոստանում են, հրաժարվում, իբր՝ ես չեմ որսվում, ես ձեզնից չեմ, ես ուրիշ եմ, ու նրանցից ոմանք հանուն ազատության կարող են նույնիսկ վազել` կամրջից նետվելու…Ով պլստաց՝ պլստաց, վերջ, կորցրինք, չենք էլ իմանա՝ շահեց, կորցրեց, իսկ ով չհասցրեց պլստալ, հասնում-բռնում ենք, թևերն ոլորում, սաստում՝ չի կարելի, եկեղեցին արգելում է, հասարակությունը` պախարակում. նիհիլիզմ է, հոգեկան շեղում… Կբուժենք, կվերադարձնենք հասարակությանը, բա ո՞նց, թե չէ ամեն մեկը որ էսպես ինքնագլուխ փախչի, ու՞մ ուղեղն ու գրպանն ենք մտնելու, ու՞մ ձեռն ենք հրացան տալու ու սահմանների վրա պահակ կարգելու, ո՞վ է քվեարկելու, ո՞վ է հաստոց աշխատացնելու, ու՞մ ենք բանտ նստացնելու, ո՞վ է արյուն տալու, ո՞վ է դրոշի տակ մտնելու, առաջնորդի ետևից գնալու, ու՞մ ենք ասելու՝ մեղքի զգացում, պատասխանատվություն, «Ազգը վեր է ամեն ինչից…», «Մահ իմացյալ անմահություն է…» և այլն, և այլն։ Էնպես որ, ետ եկ, մոլորյալ, թեկուզ՝ ճղած ջինսով, մազմորուքով, շեղված սեռականով…Հա, մի զարմանա, եթե տենց կպած ազատություն ես ուզում՝ ա՛ռ, ջոկի՝ պանկ, բոմժ… Որն ուզես, բայց էստեղ` հասարակության աչքի առաջ, մոտիկ, հեռու չգնաս, չպլստաս հանկարծ…

Սակայն մեկ էլ հանկարծ գալիս է մի ժամանակ, երբ զարմանքով հայտնաբերում ես, որ որոգայթները պակասեցին, էլ էնքան էլ չեն որսում… Ո՞նց թե… Կյանքի բանաձևը փոխվե՞ց…

Չէ, նա անփոփոխ է, դու փոխվեցիր, գնա՛, ասում են, հանգստացի՛ր, թոշակ-մոշակ… Այ քեզ բան… Տխրում ես, թախանձագին նայում սրա-նրա աչքերին, թե` որսացեք, էլի՜…Բայց չէ, որոգայթներից մնացել են դեղերը, հեռուստասերիալները, կակտուսները, թզբեհը, նարդին… Էլի վատ չի, եթե էսպես մնա, բայց ժամանակը կանգ չի առնում ու հետո…Հետո գալիս են վերջին որսորդները՝ դագաղագործն ու փոս փորողը։ Ահա, պառկացրին վերջին թակարդում, մեխեցին… Պրծ, էլ դուրս չես գա…Ի՞նչ, հոգու անմահությու՞ն…
Դեհ, ի՞նչ իմանանք, գուցեև կա, անհնարին չէ, ամեն դեպքում հույսդ մի կորցրու, մեկ էլ տեսար ու իսկապես…
Համբերություն քեզ, մարդ ջան: 

Հեղինակ՝ Գուրգեն Խանջյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:29 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 82 դեպք Այսօր, 13:11 Համավարակի պատճառով աշխարհում գործազուրկ է դարձել քառորդ միլիարդ մարդ Այսօր, 12:59 Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի մոտ օրերս. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Այսօր, 12:57 Միշուստինը հրամանագիր է ստորագրել ցորենի արտահանման տուրքը բարձրացնելու մասին Այսօր, 12:50 Փաշինյանը որոշել է Ազգային ժողովը ինքնալուծարել՝ պատգամավորներին դրդելով հերթական հանցագործության. Ղազինյան Այսօր, 12:45 Դատական համակարգը փորձում են քաղաքականացնել. թույլ չենք տալու. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:40 Խորհրդարանի ինքնալուծարում և արտահերթ ընտրությունների անցկացում՝ առանց վարչապետի հրաժարականի. «Իմ քայլը» նախագիծ է շրջանառում Այսօր, 12:32 Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել հայոց պատմության և մշակույթի 1456 նշանավոր անշարժ հուշարձան, այդ թվում՝ 161 վանք և եկեղեցի. Արցախի ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել Այսօր, 12:24 Միկրոձեռնարկատերերն առաջին անգամ պետք է հաշվետվություն ներկայացնեն հարկային մարմին. վերջնաժամկետը փետրվարի 1-ն է Այսօր, 12:15 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 1000-ով Այսօր, 12:06 Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է. Արայիկ Հարությունյան Այսօր, 12:00 Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 միլիոնը Այսօր, 11:49 Արցախում հայտնաբերվել է չորս զինծառայողի աճյուն, նրանցից մեկին ադրբեջանական կողմն է փոխանցել, ինքնությունը հայտնի է Այսօր, 11:41 Տոնոյանի «բանաձևը» կոնկրետ մարդկանց մահվան պատճառ է դարձել, իսկ հիմա նա ասում է՝ «դե բան էր՝ ասեցի». իրավապաշտպան Այսօր, 11:32 Ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու համար Այսօր, 11:25 Պետք է հաշվի առնել նախկին սխալները՝ թույլ չտալով ՀՀ բնակիչների իրավունքի խախտում. ՄԻՊ-ը պատմական ակնարկ է արել Այսօր, 11:19 ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված 65 զինծառայողի անուն Այսօր, 11:16 Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի ներքին գործերի նախարար Այսօր, 11:09 «Նիկոլ Փաշինյանը թող ևս մեկ անգամ մտածի՝ գնա՞ այդ քայլին, թե՞ ոչ». Վահե Հակոբյանը պատրաստ է ձերբակալության Այսօր, 11:05 Արցախում կվնասազերծվի չպայթած զենք-զինամթերք Այսօր, 10:58 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 138 դեպք, մահացել է 10 մարդ Այսօր, 10:54 «Խնդրիր գոնե 10-15 ռազմագերու վերադարձ կազմակերպել իր հովանու ներքո. չի մերժի». միջազգայնագետը վարչապետին առաջարկում է զանգել Բայդենին Այսօր, 10:47 Երևանում, Արարատում, Վայոց ձորում և Շիրակում լույս չի լինի Այսօր, 10:42 Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչները կհանդիպեն Մոսկվայում հունվարի 27-ին երկաթուղային կապի տարբերակները քննարկելու համար Այսօր, 10:31 Վահե Հակոբյանին կանչում են հարցաքննության, երբ նա քաղաքական հայտարարություններ է անում. Փաստաբանները պնդում են՝ քաղաքական հետապնդում է Այսօր, 10:23 ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Այսօր, 10:17 Ավելի քան 220 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ Այսօր, 10:05 Բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժն ակնհայտ է․ ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Կրկին փորձ է արվում սահմանափակել լրատվամիջոցներով հեռարձակվող գովազդները Այսօր, 09:51 «Փաստ». Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կրկին ակտիվացնում է իր ներքաղաքական շփումները Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Իրանի ԱԳ նախարարի աշխատանքային այցերը տարածաշրջան Իրանի կողմից դիրքերի ամրապնդման փորձեր են. Կովկասագետ Այսօր, 09:44 «Հրապարակ». Հետպատերազմյան Արցախում «լավագույն ավանդույթները» շարունակվում են Այսօր, 09:42 «Փաստ». ԱԳՆ-ում մեկ տասնյակից ավելի հրաժարականի դիմումներ կան. հնարավոր է նաև ԱԳ նախարարի պաշտոնանկությունը Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Երկար դադարից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը, ի վերջո, աշխատանքի է գնացել Այսօր, 09:35 «Հրապարակ». Հետպատերազմյան սուղ ժամանակներում ինչու և ինչով է իշխանությունը վերաբացում ՔՊ գրասենյակները 25/01/2021 22:01 Քոչարյան՝ 46%, Մինասյան՝ 14%, Փաշինյան՝ 19%. վերջինիս օգտին կոչ էին անում քվեարկել ադրբեջանցիները 25/01/2021 21:37 Բայդենը տրանսգենդերներին թույլատրել է ծառայել ԱՄՆ բանակում 25/01/2021 21:20 Նիկոլը մեռել է, հարց կտաք. ինչո՞ւ ես չեմ թաղում. Միքայել Մինասյանը երեք պատճառ է բերել 25/01/2021 21:14 Մի շարք քաղաքացիներ լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա է Աննա Հակոբյանը 25/01/2021 19:31 ՅՈՒՆԵՍԿՕ-ն փաստահավաք առաքելություն կուղարկի Արցախ 25/01/2021 19:18 Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան 25/01/2021 18:59 «Չելսին» հայտարարել է Լեմպարդի պաշտոնանկության մասին 25/01/2021 18:57 Ժամն է գոտեպնդվելու և ոգեշնչելու մեր հայորդիներին. Ադամ Բարրոյի մարդասիրական հորդոր-միջոցառումը՝ Երևանում 25/01/2021 18:44 Եվրամիությունն առաջարկել է պայման դնել երրորդ երկրներից այցելուների համար 25/01/2021 18:12 Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է ՌԴ դեսպանին. քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը 25/01/2021 18:10 Տոլստոյը հաստատվել է ԵԽԽՎ փոխխոսնակի պաշտոնում 25/01/2021 17:43 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի 25/01/2021 17:28 Վրաստանում բեռնատարների հայ վարորդների ահազանգի հետքերով Թագուհի Թովմասյանը դիմել է ՀՀ ԱԳ նախարարին 25/01/2021 17:08 Վրաստանում ջարդել են հայկական բեռնատարները. քրեական գործ է հարուցվել 25/01/2021 17:06 Հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ քննարկումը չի ներառվել ԵԽԽՎ օրակարգում 25/01/2021 16:53 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 19 290 դեպք 25/01/2021 16:45 Սլուցկին նշել է այն պայմանը, որով ռուսական պատվիրակությունը դուրս կգա ԵԽԽՎ-ից 25/01/2021 16:30 Առաջարկում եմ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել Իրան-ԱՄՆ հնարավոր բանակցությունների վերաբերյալ. նախաձեռնող եղեք վերջապես. Սարգսյանը՝ ՀՀ իշխանությանը 25/01/2021 16:17 Արցախի Շոշ գյուղի դպրոցն արդեն գործում է. վերադարձել են գրեթե բոլոր աշակերտները 25/01/2021 16:13 Մխրճման գոտում եղել են «Ազգային հերոս»-ի կոչումներ. խրախուսել ենք նահանջը. Սեյրան Օհանյան 25/01/2021 16:07 ԵԽԽՎ նիստը սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով. Մարուքյան (Տեսանյութ) 25/01/2021 15:52 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 298-ով 25/01/2021 15:40 Դիրքում, որտեղ գնացել ենք նոյեմբերի 5-ին դիրքավորելու, տեսել ենք սնարյադները կան, մինամյոտը չկա. Շուշիի քաղաքապետ 25/01/2021 15:25 Մարիինյան թատրոնի տեխնիկական անձնակազմի լավագույն մասնագետները տեսագրում և ձայնագրում են Բեթհովենի սիմֆոնիաները՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ 25/01/2021 15:19 Քաղաքացիները կարող են փոխանակել շրջանառությունից դուրս բերված, հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները 25/01/2021 15:12 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն 25/01/2021 14:57 COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում մոտեցել է 100 միլիոնի 25/01/2021 14:45 Գարնանային արձակուրդ ոչ բոլոր աշակերտները կգնան, ուստարին էլ ոչ բոլորը շուտ կավարտեն. Փոխնախարար 25/01/2021 14:37 «Հասարակությունը երկփեղկված, ավելի ճիշտ՝ բազմափեղկված է նախկինների, ավելի նախկինների, ամենանախկինների, սևերի ու սպիտակների». «Ձայն հայրենեացը» պատրաստվում է երրորդ հավաքին 25/01/2021 14:29 Մերձավորին «փափուկ» պաշտոնի տեղավորելու քայլ է. Գորգիսյանը՝ Մակունցին դեսպան նշանակելու մասին 25/01/2021 14:20 Լսե՞լ եք, որ ՀՀ իշխանություններն առաջնային դնեն, օրինակ, Արցախի օկուպացված տարածքների վերադարձը՝ դարձնելով արտաքին քաղաքականության հենքը. մենք չենք տեսնում. Արման Աբովյան 25/01/2021 14:14 Վահե Հակոբյանին կանչել են հարցաքննության. Փաստաբանները պնդում են՝ սկսված գործընթացը բավական հեռու է իրավական տիրույթից 25/01/2021 14:07 Իսրայելը դադարեցնում է միջազգային ուղևորատար ավիաչվերթները 25/01/2021 13:55 Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունները խոր զարմանքով են վարեբերվել նոր դեսպանի նշանակման խոսակցություներին. Աբովյան 25/01/2021 13:42 Արցախում արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն Ներքին գործերի նախարարության կազմում 25/01/2021 13:39 Հայաստանը ՌԴ-ի հետ ընդհանուր շահերի ներդաշնակեցման և հետպատերազմյան փուլում երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բերելու խնդիր ունի. Տիգրան Աբրահամյան 25/01/2021 13:30 Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը 25/01/2021 13:23 Իշխանափոխությունը Հայաստանում արագացնելու է գերիների փոխանակման գործընթացը. Արմեն Աշոտյան 25/01/2021 13:19 Քաղաքացիական նոր նախաձեռնություն է ստեղծվում, որը նաև փաստահավաք խումբ է լինելու. Գեղամ Նազարյան 25/01/2021 13:10 Տոնոյանը հանրային խոսքով Նիկոլին լսեցնում է, որ եթե «Պատրոն Դավիթի» գործը բերեք ու փորձեք ներառել նաև ինձ, ես կսկսեմ խոսել. Աշոտյան (Տեսանյութ) 25/01/2021 13:02 Հաշմանդամություն ստացած օդաչուներն ամեն կառավարության հետ բարձրացնում են իրենց իրավունքների պաշտպանության հարցերն ու ստանում խնդրի լուծում չապահովող պատասխաններ. ՄԻՊ 25/01/2021 12:57 Արմեն Աշոտյանի ինտելեկտն ու բարոյականությունը ցավում է, երբ պետք է արձագանքի Նիկոլ Փաշինյանին 25/01/2021 12:49 Նշան Ալավերդյանը նվաճել է ռուսական շաշկու Հայաստանի գավաթը 25/01/2021 12:40 Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակումը քաղաքական իմաստով խաբեություն է, մասնագիտական իմաստով՝ թյուրիմացություն, պետական իմաստով՝ խայտառակություն. Աշոտյան (Տեսանյութ) 25/01/2021 12:35 Ստեփանակերտում կիրականացվեն զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ. պայթյունների ձայներ դեպքում խուճապի չմատնվել. ԱԻՊԾ 25/01/2021 12:29 Պատերազմն իր դաժանությամբ հայ ժողովրդի գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) 25/01/2021 12:15 Սա աղետ է, նման նշանակմամբ Հայաստանի միջազգային հեղինակությունն ուղղակիորեն զրոյացվում է. Նաիրա Զոհրաբյանը՝ Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելու մասին 25/01/2021 12:12 Ավելի քան 180 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ 25/01/2021 12:04 Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով. ՊՆ 25/01/2021 11:57 Մարտի 13-ին հայտարարվեց «լոքդաուն», բայց մինչև մարտի 12-ը քարոզարշավ էր իրականացվում. Covid-ի դեմ պայքարի մասով պետք է հստակ գնահատական տալ. Մելքումյան 25/01/2021 11:47 Կյանքից հեռացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը 25/01/2021 11:33 Ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում. կորոնավիրուսի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխաններ չեն ստացվել. ԲՀԿ պատգամավոր (Տեսանյութ) 25/01/2021 11:27 ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով հինգ մարդ է մահացել 25/01/2021 11:12 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կուտակված է 1000-ից ավելի բեռնատար 25/01/2021 11:05 Բրազիլիայում ֆուտբոլիստներով օդանավ է կործանվել. բոլորը զոհվել են 25/01/2021 10:57 «Ուղեղի կենտրոն»-ն արդեն կառուցվում է 25/01/2021 10:50 Հանրապետության մի շարք հասցեներում մինչև վեց ժամ լույս չի լինի 25/01/2021 10:42 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 58 դեպք, մահացել է 10 մարդ 25/01/2021 10:34 «Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին». Ադրբեջանում հայատյացության խորքային արմատների վերաբերյալ ապացույցներ՝ սոցիալական մեդիայից 25/01/2021 10:25 Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերը ԼՂ կարգավիճակի վերջնական լուծման հարցում. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ԱՄՆ նախագահի խորհրդականին 25/01/2021 10:18 Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն 25/01/2021 10:10 Ադրբեջանի դեսպանը Վաշինգտոնում ծանրքաշային է. նրան լուրջ հակակշիռ է պետք դեմ տալ, իսկ Մակունցը այդ հակակշիռը չէ. Սուրեն Սարգսյան 25/01/2021 10:00 Ռուս խաղաղապահները Ղարաբաղում պարբերաբար անցկացնում են հակաահաբեկչական պարապմունքներ 24/01/2021 21:19 Լիլիթ Մակունցը հաստատում է, որ իր՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է 24/01/2021 11:11 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 127 դեպք, մահացել է 9 մարդ

Տվյալ բաժնի վերջին նյութերը