Անտոնինա Մահարի. Ես ինձ երբեք աղքատ չեմ համարել (Տեսանյութ)

31/01/2013 19:51

Անտոնինա Մահարի. Ես ինձ երբեք աղքատ չեմ համարել (Տեսանյութ)


Կիևյան փողոցում գտնվող այս տանը ժամանակին ապրել ու ստեղծագործել է հայ մեծանուն գրող Գուրգեն Մահարին: Հիմա այստեղ ապրում է նրա այրին` Անտոնինա Մահարին:  

Նա մեզ դիմավորեց` հագին մի քանի տաք հագուստ ու վերարկու, ու միանգամից հրավիրեց հյուրասենյակ, որը ծառայում է նաև որպես Գ. Մահարու թանգարան: Պատերից կախված բազմաթիվ նկարներով, սենյակի մեջտեղում հին փայտե սեղանով, անկյունում դրված գրասեղանով, հին ռադիոընդունիչով ու բազմաթիվ գրքերով այս սենյակում ժամանակը կարծես կանգ էր առել, այնպես, ինչպես և նրա պահապան տիրուհու` Անտոնինա Մահարիի համար: 

Արդեն հնացած, տեղ-տեղ ճաքճքած փայտից սեղանին միրգ ու քաղցրեղեն է դրված, և խնամքով իրար վրա դասավորված ափսեներ, ու թվում է` այլ հյուրերի էլ ենք սպասում, բայց տանտիրուհու խոսքով` այստեղ այլևս շատ հյուրեր չեն լինում:

«Այս սեղանի մոտ էր Գուրգենը սիրում աշխատել: Նրա մեջքը ցավում էր, ու միշտ նստում էր բազմոցին: Այստեղ նաև ժամանակին շատ գրողներ են եղել: Աղմկոտ, բոհեմական կյանք էր, գրողները խենթ էին, ծխում էին, հարբում, հարբած գալիս, հարբած գնում էին, երբեմն այս նույն սեղանի մոտ մնում մինչև լույս: Ասում էի` Գուրգեն, նրանք երբ են հասցնում գրել, բայց հետագայում նրանք դարձան դասական: Ես այդ խնջույքներին շատ չէի մասնակցում, մտնում էի սենյակ, դուրս գալիս, Գուրգենին հաճելի էր նրանց ներկայությունը, ես սովորել էի դրան»,- պատմում է տիկին Անտոնինան:

Ձմռանը չջեռուցվող այս սենյակում ջերմաչափի սնդիկը զրոյից ցածր է, իսկ մանրահատակը տեղ-տեղ դուրս է եկել, ու դժգոհ ճռճռում է վրայով քայլողի ոտքերի տակ:

Ա. Մահարին, սակայն, չի դժգոհում, չի դժգոհում նաև ամսական 30 հազար դրամ կենսաթոշակից:

«Ննջասենյակում տաքացուցիչ եմ միացնում, երբ գնում եմ ննջարան, այնտեղ մի քիչ միացնում եմ: Բայց հոսանքը շատ թանկ է, երբ ձմռանն այնտեղ միացնում եմ, 10 հազար եմ վճարում, իսկ ամռանը` ավելի պակաս: Ես ընդգրկված եմ Հայաստանի ամենաաղքատ մարդկանց ցուցակում, սակայն շատ մարդիկ կան, որոնք աշխատելու դեպքում են այդքան ստանում, դրա համար էլ լռում եմ: Ես ինձ երբեք աղքատ չեմ համարել, ու երբեք չեմ դիմել որևէ մեկին օգնության համար: Ես սովոր եմ դժվարություններին, եթե լավ լիներ, կզարմանայի»,- ասաց նա:

Գուրգեն և Անտոնինա Մահարիները ծանոթացել են Սիբիրում: 1945 թ. Վիլնյուսի համալսարանի 22-ամյա ուսանողուհի Անտոնինա Պովելայտիտին` «Հանուն Լիտվայի անկախության» գաղտնի խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով աքսորվում է Սիբիրի ճամբար և այստեղ էլ ծանոթանում ապագա ամուսնու` քաղբանտարկյալ Գուրգեն Մահարու հետ:

Անտոնինան Սիբիրում անցկացրել է 10, իսկ Գուրգեն Մահարին` 17 տարի: Նրանք միասին են ազատվել աքսորից, ամուսնացել Սիբիրում ու եկել Հայաստան: Ա. Մահարու խոսքով` միակ բանը, որ կփոխեր անցյալում Գուրգենին Հայաստան բերելն է:

«Նա կենդանի դիակ էր Սիբիրում, ես նրան վերակենդանացրեցի ու բերեցի այստեղ, որ նրան սպանեն, իսկ ինձ ատեն, որ ազգությամբ հայ չեմ: Իհարկե, կան նաև խելացի մարդիկ, որոնց հետ ես ընկերություն եմ անում: Կյանքի վերջին օրերին նա ասում էր ինձ` ինչ լավ էր Սիբիրում, բայց մահանալիս խնդրեց, որ ես մնամ այստեղ, որովհետև միակ մարդն եմ, որ գիտեմ իր մասին ճշմարտությունը: Ես խոստացել եմ ու պետք է մնամ»,- ասում է Անտոնինա Մահարին: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:48 ԱՄՆ-ն կրկին ընդգծել է ԼՂ հետ կապված բոլոր հարցերը բանակցային ճանապարհով լուծելու կարևորությունը Այսօր, 16:36 ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ներկայացրել է վերաքննիչ քրեական եւ քաղաքացիական դատարանների նորանշանակ նախագահներին եւ դատավորներին Այսօր, 16:26 Արմեն Փամբուխչյանը կգործուղվի ՌԴ Այսօր, 16:13 Լևոն Մինասյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից Այսօր, 16:05 Սևանա լիճ թափվող բոլոր գետերն աղտոտված են կենսածին նյութերով Այսօր, 15:48 Սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 15:26 Եկեք ևս մեկ անգամ այս մարդկանց հույզերի հետ չխաղանք, եթե չեք կարողանում ցավն ինչ-որ չափով մեղմել՝ բերեք հակառակը չանենք․ Բերձորի քաղաքապետը՝ հեռվից հորդորներ հնչեցնողներին Այսօր, 15:10 Պարզվում են երեք անձի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները․ ՔԿ (Տեսանյութ) Այսօր, 14:53 ԱԻՆ-ի և ՀԿԵ-ի միջև ձևավորված համագործակցությունն այս տարիներին տվել է դրական արդյունքներ. Նախարար Այսօր, 14:41 Չորս որդիներիս հետ ապրելու, արարելու ենք միայն Արցախում. թող չասեն, թե ուրիշ տեղ կյանք կա. Նախշուն Ավագյան Այսօր, 14:22 Օգոստոսի 8-ից 9-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 64 դեպք Այսօր, 14:11 Գումար է փոխանցել «Adjarabet.am»-ի խաղային հաշվին և խաղային հաշվից կանխիկացնելու եղանակով հափշտակել է այն Այսօր, 14:00 Պարզվում են «Մի կտուրի տակ» անվանումով սպառողական կոոպերատիվների ղեկավարների կողմից առանձնապես խոշոր չափերի գումար հաշտակելու դեպքի հանգամանքները Այսօր, 13:42 Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան կամուրջը Այսօր, 13:35 Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիադայի վերջին տուրում հաղթանակ տարավ Այսօր, 13:20 Միջուկային զենքը չի կարող անվտանգության երաշխավոր լինել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Այսօր, 13:10 ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից կգործարկվի օդային տագնապի ազդանշան Այսօր, 13:01 Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը դարձել է աշխարհի առաջնության մեդալակիր Այսօր, 12:52 Բերձորի և Աղավնոյի հանձնումն Ադրբեջանին Հայաստանի իշխանությունների կործանարար քաղաքականության հերթական դրսևորումն է․ Նախկին ՄԻՊ Այսօր, 12:21 Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը, զենքի օգտագործման կանոնները խախտելով էլ վիրավորվել են զինծառայողներ․ վիճակը ծանր է․ ՊԲ Այսօր, 12:11 «Անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»․ ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Այսօր, 12:01 Աչաջրի սկզբնամասում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և այրվել Այսօր, 11:41 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 11:27 Հայաստանը մեծապես կարևորում է երկու երկրների միջև փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումը. Փաշինյանը՝ Սնգապուրի նախագահին Այսօր, 11:22 Էրեբունիի որոշ հատվածներում մինչեւ վաղը երեկոյան գազ չի լինի Այսօր, 11:09 Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը օգոստոսի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի Այսօր, 11:01 Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 10:51 Ուշիի ոլորաններում բախվել են Opel-ն ու ռուսական համարանիշով բեռնատարը. կա 3 զոհ Այսօր, 10:44 Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի նախագահին Այսօր, 10:35 Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել Այսօր, 10:18 «Հրապարակ». Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը որոշել է «Գևորգ Փարսյան-2» անել Այսօր, 10:15 «Ժողովուրդ». Նախաքննական մարմինը հակված է մեղադրանք առաջադրել պարեկին Այսօր, 10:08 Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ Այսօր, 10:04 «Հրապարակ». Սպասվող ՏԻՄ ընտրություններում հատկապես կատաղի մարտեր են մղվելու Սյունիքի մարզի Սիսիան համայնքում Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին Սևանա լճի ափին նոր, շքեղ առանձնատուն է կառուցում Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Անշարժ գույքի գները բավականին բարձրացել են Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Անհասկանալի է, թե դաշնակցական գյուղապետն ինչպես է հանդուրժում Աղավնոյի հանձնումը Այսօր, 09:43 «Հրապարակ». Լրագրողներն անցանկալի՞ են Արցախում. ՀՀ իշխանությունները խաղաղապահներին ցուցակ են փոխանցել՝ արգելելով անցանկալի «հյուրերի» մուտքն Արցախ Այսօր, 09:38 ՀՀ իշխանությունը ծանր կորուստները սրա կամ նրա վրա բարդելու ուղղությամբ է աշխատում․ այս փուլում դա Արցախի նախագահն է լինելու 08/08/2022 20:47 Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարանների նախագահներ նշանակելու մասին հրամանագրերը 08/08/2022 20:33 Քննարկվել են ԼՂ-ի շուրջ իրավիճակին, նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր․ ՀՀ կառավարությունը՝ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին 08/08/2022 20:21 Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով 08/08/2022 20:09 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում խաչքար է տեղադրվել (Տեսանյութ) 08/08/2022 19:57 Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները. Կրեմլ 08/08/2022 19:47 «Ճիշտ է, մեր շանսերը 1 տոկոս են, բայց բոլորը պետք է տեսնեն, որ «Փյունիկը» հեշտ չի հանձնվելու». Եղիշե Մելիքյան 08/08/2022 19:34 Հայտնի դիմահարդար Աիդա Մելքոնյան. Պետք է շատ աշխատել, մշտապես կատարելագործվել եւ ստեղծել սեփական ոճը 08/08/2022 19:24 Աղվան Հովսեփյանի կալանքն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքի քննությունն ավարտվել է 08/08/2022 19:09 «Եթե մեր երկրի ղեկավարը մեզ բան չունի ասելու, ումի՞ց գնանք, մեր որդիներին ուզենք․ մեր երեխեքը Բաքվում են, իրենց երեխեքն իրենց կողքին են»․ գերիների ծնողները նստացույց են անում կառավարության շենքի մոտ 08/08/2022 18:48 Ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է անհետ կորած 78-ամյա քաղաքացին (Լուսանկար) 08/08/2022 18:35 Ինչպե՞ս հասկանալ՝ իմունիտետը բա՞րձր է, թե՞ ցածր և ինչպե՞ս այն վերականգնել 08/08/2022 18:26 Տեսչական մարմինը 2 օրում 18 արձանագրություն է կազմել Սյունիքով բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ․ տուգանքի չափը չեն նշում 08/08/2022 18:16 Շախմատի 44-րդ օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանի հավաքականին 08/08/2022 18:06 Մարշալի համախտանիշ. ախտանշանները, բուժումը 08/08/2022 17:56 Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում ստացած 10 զինծառայող բուժում է ստանում Երևանում․ ՊՆ-ն՝ վիրավորների առողջական վիճակի մասին 08/08/2022 17:45 Հայկական տարածքը փոքրանում է, Հայաստանը դառնում է տեղահանված խաչքարերի, կոթողների թանգարան. Համլետ Պետրոսյան 08/08/2022 17:33 Քուրբան Բայրամի առիթով Փաշինյանի կատարած հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրինք․ Էրդողան 08/08/2022 17:22 Լեհաստանը Բելառուսի նկատմամբ ամենաագրեսիվ տրամադրված երկիրն է․ Լուկաշենկո 08/08/2022 17:12 Զապորոժիեում պատրաստվում են հանրաքվե անցկացնել և միավորվել Ռուսաստանին 08/08/2022 17:00 Սև հաղարջի օգտակար հատկությունները, հակացուցումները 08/08/2022 16:53 ՀՅԴ ԳՄ անդամներն ու «Հայաստան» դաշինքի պատգամավորները հանդիպումներ են անցկացրել Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում 08/08/2022 16:46 Հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ․ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն 08/08/2022 16:37 Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում․ ԿԳՄՍՆ 08/08/2022 16:26 Հուլիսին գրանցվել է 148 երկրաշարժ, 1353 արտակարգ դեպք և պատահար․ ԱԻՆ-ում ամփոփվել է ամիսը 08/08/2022 16:15 Տղամարդու անպտղություն. պատճառները, բուժումը. ներկայացնում է ուրոլոգ-անդրոլոգը 08/08/2022 16:10 Ջրի սակագինը կարող է նորից թանկանալ 08/08/2022 15:58 Համախմբվել է պետք հանուն ամենակարևորի, այլապես կորցնելու ենք ամեն ինչ. Պաշտպանության նախկին փոխնախարար 08/08/2022 15:48 Օգոստոսի 12-ին կմեկնարկի «Սիմֆոնիկ Երևան» փառատոնը 08/08/2022 15:39 Բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը. կա ձերբակալված 08/08/2022 15:29 «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման մասով ՊԵԿ-ը սկսում է ակտիվ վարչարարությունը 08/08/2022 15:18 Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա 08/08/2022 15:12 Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին խուսափել հետագա էսկալացիայից 08/08/2022 15:03 Ադրբեջանին փոխանցված քարտեզները զգալիորեն կրճատել են ականների հետ կապված մահացությունների թիվը․ Վլադիմիր Կարապետյան 08/08/2022 14:45 Հայաստանի կառավարությունը թաքցնում է, որ համաձայնել է ժամկետից շուտ հանձնել Լաչինը. Civilnet 08/08/2022 14:37 Մեղրիում ռուս սահմանապահները մոդուլային 5 հենակետ են տեղադրել. Համայնքի ղեկավար 08/08/2022 14:26 «Եռաբլուր» տանող ճանապարհահատվածն այսուհետ կլինի լուսավոր. կառուցվել է նոր ցանց 08/08/2022 14:14 Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում․ 5 վիրավորներից մեկը հղի կին է 08/08/2022 14:03 Վահագն Վերմիշյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ 08/08/2022 13:47 Մեկ շաբաթում ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք․ 2 հոգի մահացել է 08/08/2022 13:35 Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա սադրանքների անթույլատրելիության մասին․ Չավուշօղլու 08/08/2022 13:23 Պատմության մեջ առաջին անգամ «հայկական» իշխանությունը բռնի տեղահանում է հայերին՝ թշնամուն տարածքներ զիջելու համար․ Շահնազարյան 08/08/2022 13:12 Սամվել Տոնոյանը նշանակվել է ՔԿ-ի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ 08/08/2022 12:54 Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի վրա հարձակումներն ինքնասպանություն են. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար 08/08/2022 12:43 ՀՅԴ ԳՄ անդամներն ու «Հայաստան» դաշինքի պատգամավորները Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք են այցելել 08/08/2022 12:26 Մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Կարմիր գրքում գրանցված ջրաշուշան․ նախարարությունն ահազանգեր է ստանում 08/08/2022 12:12 Արսեն Մաքվեցյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ 08/08/2022 12:00 Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում շիայական զարթոնքի համատեքստում․ Ոսկանյան 08/08/2022 11:44 Ադրբեջանը Գեղարքունիքի ուղղությամբ խախտել է հրադադարը․ 1 վիրավոր կա․ ՌԴ ՊՆ 08/08/2022 11:35 Մեղրիից Ագարակ գնալիս ստիպված եք անցակետով անցնել․ yerevan.today 08/08/2022 11:28 Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում․ Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել 08/08/2022 11:17 ՔԿ-ում մարզային վարչությունների պետերի տեղափոխություն է արվել 08/08/2022 11:06 Հանրապետությունում ամբողջական պատվաստում ստացել է 1 մլն 19 հազար 611 մարդ․ ԱՆ 08/08/2022 10:50 Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին 08/08/2022 10:28 Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Ադրբեջանի թիմերի հետ 08/08/2022 10:13 Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանական դիրքերը չի գնդակոծել 08/08/2022 10:10 Արցախում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը 08/08/2022 10:06 Փրկարարները բռնել են 2 սահնօձ, 4 գյուրզա, 1 իժ 08/08/2022 09:46 Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 08/08/2022 09:40 Եթե ՀՀ-ում իշխանափոխություն չլինի՝ Ադրբեջանը մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում․ Աբրահամյան 07/08/2022 22:08 Հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը 07/08/2022 22:03 Եռամսյա զորահավաքի զորակոչված 31-ամյա տղամարդը Սևանա լճում ջրահեղձ է եղել. նրա դին որոնում են

Տվյալ բաժնի վերջին նյութերը